«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին
 |azatutyun.am|
13:17 - 29 օգոստոսի, 2023

«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը Երևանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը։

«Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ երեք քաղաքացիների առևանգման մասին: Այսպիսով, Հայաստանը ցույց է տալիս, որ չի կատարում իր միջազգային պարտավորությունները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով, դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»:

Ադրբեջանական կողմը երեկ Լաչինի անցակետում առևանգել է Հայաստան մեկնող երեք երիտասարդի։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: Տղաները Հայաստան էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել