Լաչինի միջանցքի հարցով միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կցուցաբերենք․ Էմանուել Մակրոն

 |factor.am|
17:56 - 28 օգոստոսի, 2023

Լաչինի միջանցքի հարցով միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կցուցաբերենք․ Էմանուել Մակրոն |factor.am|

factor.am: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել դեսպանների համաժողովում, ուր անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

«Ոչինչ չի կարող արդարացնել այն հումանիտար իրավիճակը, որն այսօր ապրում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- ասել է Մակրոնը՝ նշելով, որ այս շաբաթ հնարավորություն կունենա խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կցուցաբերենք՝ այդ ուղղությամբ ճնշումը մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել