Ադրբեջանի խորհրդարանը լուծարվում է, տեղի կունենան արտահերթ ընտրություններ |aysor.am|
08:42 - 28 նոյեմբերի, 2019

Ադրբեջանի խորհրդարանը լուծարվում է, տեղի կունենան արտահերթ ընտրություններ |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի՝ այսօր կայացած արտակարգ նիստում, որոշում է կայացվել լուծարել Ադրբեջանի Միլի Մեջլիսը, հայտնում է Minval.az-ը:

Այս որոշումը հիմնավորված է նրանով, որ «գործող խորհրդարանը ոչ ադեկվատ է վերաբերվում երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը և հետ է մնում երկրում ընթացող բարեփոխումներից»:

Հաղորդվում է, որ վաղը՝ Միլի Մեջլիսի նիստում, իշխող կուսակցությունը ներկայացնող մեծամասնությունը կներկայացնի այդ հարցը օրակարգում:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված երկրի նախագահին կտրվի համապատասխան դիմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել