ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով կստեղծվի |factor.am|

12:13 - 25 նոյեմբերի, 2019

factor.am: ՌԴ մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով կստեղծվի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Հաշվի առնելով մեր հանձնաժողովի կարևորությունը և արդեն գործնական ձեռքբերումները, որոնք որ մեր հանձնաժողովն իրականացնում է թե՛ տարածաշրջանի, թե՛ ԵՏՄ երկրների շրջանակներում, քննարկվել է, և մենք ուզում ենք ինտեգրացիոն գործընթացներն էլ ավելի խորացնելու համար աշխարհագրությունն ընդլայնել։

Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու առաջարկ կա։ Բուն նպատակը պետք է լինի խորացնել ինտեգրացիոն գործընթացները նաև ՌԴ մարզերի հետ աշխատանքներում, ինչպես նաև կունենա բազմապրոֆիլ ֆունկցիաներ»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել