Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից կրկին բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին
10:09 - 19 օգոստոսի, 2023

Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից կրկին բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար գշերը կրկին բերման են ենթարկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Օր 3. Սուրեն Սահակյանին և Վահագն Մինասյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։

Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել