Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան տեղադրեցին
21:38 - 17 օգոստոսի, 2023

Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան տեղադրեցին

Մաշտոցի պուրակում Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան տեղադրեցին։ 

Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ վրանը տեղադրելուց հետո իրենք 24 ժամ լինելու են Մաշտոցի պուրակում եւ  քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանը և Հայկ Սահակյանը բերման էին ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն։

Առավոտյան ՆԳՆ-ից հայտնել էին, սր վերջիններս ազատ են արձակվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել