ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցչին գործուղելու է Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |1lurer.am|
16:46 - 16 օգոստոսի, 2023

ԵԱՀԿ նախագահն անձնական ներկայացուցչին գործուղելու է Լաչինի միջանցքի սկզբնամաս |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի բացման խնդրին: «Անցյալ շաբաթ իմ հեռախոսային խոսակցություններից հետո, որպես ԵԱՀԿ-ի նախագահ խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի տարածք և զեկուցել տեղում առկա իրավիճակի մասին։

Կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ անցում տրամադրելու իմ կոչը։ Զուգահեռաբար պետք է բացվեն նաև մյուս երթուղիները։ Մարդասիրական ասպեկտները միշտ պետք է գերակայեն։ Քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան»,- գրել է բարձրաստիճան դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել