Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
18:06 - 15 օգոստոսի, 2023

Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են, որ ժամանակավոր հավատարմատար Պատրիսիա Սերանո Սանչեսը ԱԳՆ է հրավիրվել Իսպանիայի ԱԳՆ թվիթերյան հարթակում Արցախին «աջակցող սադրիչ բնույթի հրապարակման» կապակցությամբ։

«Այդ ապակառուցողական մոտեցումը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն և ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է դա», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Իսպանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր հերթին հայտարարել է, որ Իսպանիան մշտապես աջակցել է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այս դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։ 

Իսպանացի դիվանագետն նշել է, որ նշված թվիթում հայտնված տեղեկատվությունը տեխնիկական թերություն է, ուստի ադրբեջանական կողմի մտահոգությունն արտահայտելուց անմիջապես հետո նշված թվիթը ջնջվել է։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ-ում Իսպանիայի դեսպանատունը X-ի (Թվիթերի) իր էջում տեղեկացրել է, որ Իսպանիայի միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը որոշել է աջակցել Արցախից Հայաստան տեղահանված հազար մարդու՝ «Մենք՝ հանուն սովի դեմ պայքարի» մարդասիրական ակցիայի շրջանակներում։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխան գրառմամբ «անընդունելի է» որակել Իսպանիայի աջակցությունը և պնդել՝ Ադրբեջանը «խստորեն դատապարտում է այդ ոչ կառուցողական մոտեցումը»։ Ադրբեջանի իշխանությունները նույնը կրկնել են նաև Իսպանացի դիվանագետի հետ հանդիպմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել