Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը. Ադամ Շիֆ |1lurer.am|
09:22 - 15 օգոստոսի, 2023

Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում ԱՄՆ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին։

«ԼՂ ճգնաժամը պահանջում է ԱՄՆ կողմից անհապաղ գործողություն։

Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը և գործածելու բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու ԼՂ ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»,- նամակին կից ասված է կոնգրեսականի ֆեյսբուքի էջում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել