Երևանի ավագանու ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրվել է 8 կուսակցություն
18:40 - 12 օգոստոսի, 2023

Երևանի ավագանու ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրվել է 8 կուսակցություն

Օգոստոսի 12-ի առավոտյան ԿԸՀ են այցելել «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչները։

ԿԸՀ-ից տեղեկացնում են՝ կեսօրին էլ առաջադրումների համար եկել են «Հանրային ձայն» և «Ազգային առաջընթաց», իսկ աշխատանքային օրվա ավարտին՝ «Հաղթանակ» կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, այսօրվա տվյալներով՝ առաջադրված կուսակցությունների թիվը 8-ն է։ Առաջադրման ավարտին մնաց 1 օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել