Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Մարուքյան |azatutyun.am|
09:31 - 11 օգոստոսի, 2023

Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Մարուքյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ, հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում։

«Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը, բայց Հայաստանի Հանրապետությունը հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ինչո՞ւ եմ ասում աշխատանքներ են ընթանում, որովհետև առանց նախապատրաստական աշխատանքի գոնե այն ծավալով, որ հույս ունենանք, որ կարող ենք ակնկալել արդյունք մեզ համար, կարծում եմ, ակնհայտ է, որ չի կարելի այդ մի կրակոցն ուղղակի холостой կրակել», - նշեց Մարուքյանը:

Օրերս հրապարակված հրատապ ուղերձում Արցախի նախագահը Երևանին հորդորել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը անհապաղ դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, Արտգործնախարարությունից մինչև այս պահը չէին հստակեցնում՝ արդեն դիմել են, թե՝ ոչ։

Մարուքյանը տեղեկացրեց, որ Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որ Անվտանգության խորհրդի անդամները ու հատկապես 5 մշտական անդամներից որևէ մեկը չխոչընդոտի գործընթացին։ Մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։

«Այդ իմաստով նախորդ անգամների հետ չէի համեմատի, որովհետև այս անգամ մենք տրամադրված ենք գնալու բանաձևի համար: Մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից: Այսինքն՝ այս իմաստով շատ կարևոր է, որ մանրամասն աշխատանք տարվի և մեր ակնկալիքը լինի այն, որ հստակ Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ակնկալենք: Մեզ պետք է նվազագույնը 9 կողմ ձայն և դրա հետ կապված, ես կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ տարվել են, տարվում են և պետք է տարվեն», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Մինչ հայկական կողմը դիմելուց առաջ նախապատրաստվում է, ըստ Մարուքյանի, Բաքվում ևս գիտեն, որ Երևանը Լաչինի միջանցքի հարցն Անվտանգության խորհուրդ տանելու մտադրություն ունի և պատասխան քայլերի է դիմում։

Ո՞րն երկիրն է այս հարցում աներկբա աջակցում Հայաստանին հարցին, Մարուքյանը պատասխանեց. - «Հիմա սխալ կլինի որևէ երկրի անուն հրապարակել, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման պրոցեսը բաց և հրապարակային է: Նախորդ բանակցությունները, օրինակ, հայտարարության վերաբերյալ, նախագահողի հայտարարության վերաբերյալ այլ ընթացակարգեր են և այնտեղ կան քննարկումներ, որոնք հրապարակային չեն, չեն երևում: Այս պարագայում դուք տեսնելու եք՝ որ երկիրն ինչ դիրքորոշում կունենա»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել