Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը
20:18 - 03 օգոստոսի, 2023

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ:
 
«Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 120 000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների զրկել է կենսական ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրաէներգիան և վառելիքը։ 
Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն:
 
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն մարդասիրական անարգել մուտքը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան։
 
Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել