Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն |1lurer.am|
14:33 - 03 օգոստոսի, 2023

Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն |1lurer.am|

1lurer.am: Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը անդրադարձել է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է ենթադրել պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։

Կենտրոնը հղում է կատարում Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ բացեն Լաչինի միջանցքը և ապահովեն քաղաքացիական անձանց և ապրանքների անարգել և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն անարգել մարդասիրական մուտքը՝ միջազգային իրավունքի և Միջազգային դատարանի որոշման համաձայն: Պետությունները պետք է հետագա երկխոսության մեջ մտնեն բոլոր կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կոչերին՝ ստեղծել անկախ փաստահավաք առաքելություն՝ մարդասիրական իրավիճակը գնահատելու համար»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել