«Մինչև վաղը ժամանակ ենք տվել, սպասում ենք». արցախցի ուսանողները կրկին ԿԽՄԿ–ի մոտ են |armeniasputnik.am|
09:56 - 03 օգոստոսի, 2023

«Մինչև վաղը ժամանակ ենք տվել, սպասում ենք». արցախցի ուսանողները կրկին ԿԽՄԿ–ի մոտ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նրանք կանգնած են մուտքի մոտ ու ԿԽՄԿ–ին ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար։

«Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել