ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրը չի ուզել հաղորդագրություն ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր
 |armeniasputnik.am|
15:01 - 31 հուլիսի, 2023

ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրը չի ուզել հաղորդագրություն ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ինքը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել հարազատներին։ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը։

Հայտնել ենք, որ Երևանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գրասենյակների մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, հայտարարել էր, որ իրենք` ընտանիքի անդամները, մինչ այս պահը չեն կարողացել կապ հաստատել հոր հետ։

«Իսկ, այն, որ ասել էին, թե հարազատները կապ են հաստատել իր հետ, ասել եմ, որ կեղծ է, նման բան չկա։ Նրանք ասացին, որ այդ հաղորդագրությունը կջնջեն։ Միևնույն ժամանակ ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ»,- ասաց Վերա Խաչատրյանը։

ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո Վագիֆ Խաչատրյանի դուստրը ակնկալիք չունի, որ կվերադարձնեն իր հորը. ԿԽՄԿ-ից ասել են, որ իրենց մանդատը թույլ է տալիս միայն տեսակցություններ կազմակերպել։

Վերա Խաչատրյանը ԿԽՄԿ-ից տեղեկացել է, որ միայն հուլիսի 29-ին են կոմիտեից այցելել իր հորը։
«Ասում են, որ շատ են ցավում կատարվածի համար։ Ասում են, որ Ադբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրը պետք է անցներ սահմանը, սակայն խախտել է խոստումը»,- պատմեց Վերա Խաչատրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել