Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել. հայրս ամբողջ հայ ժողովրդի կերպարն է. Վագիֆ Խաչատրյանի դուստր
 |aysor.am|
11:58 - 31 հուլիսի, 2023

Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել. հայրս ամբողջ հայ ժողովրդի կերպարն է. Վագիֆ Խաչատրյանի դուստր |aysor.am|

aysor.am: Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։

Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանից է, սակայն վերջին երեք տարում որպես տեղահանված բնակվում է Ջերմուկում.«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում։ Այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ, ինձ մենակ չթողնել, եղեք ինձ համար մայր, հայր, քույր։ Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է»։

Նրա խոսքով՝ իր հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր.«Նրան ուղեկցում էր քույրս։ Երբ Հակարիի կամրջի մոտ վերցրել են հորս անձնագիրը, այն այլևս հետ չեն տվել։ Հայրիկիս փաստացի առևանգել են, մենք չենք խոսել նրա հետ։ Հարազատներիցս ոչ մեկ կապ չի հաստատել հայրիկիս հետ։ Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիներս, դա կեղծ լուր է։ Իմ հայրն այնպիսի անձնավորություն է՝ զուսպ, հավասարակշռված, բարիության կերպար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել