Երկար զրույց գիտության շուրջ [47] Սյուզաննա Շամախյան | Վերոնիկա Աղաջանյան

17:48 - 19 հուլիսի, 2023

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 47-րդ թողարկմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)՝ ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը և հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանը զրուցում են

- գիտության ու նորարարության զարգացման տեսլականի և դրա շուրջ ռեսուրսների կոնսոլիդացիայի անհրաժեշտության,

- գիտության թիրախային կամ հորիզոնական զարգացման երկընտրանքի,

- երկրի վերափոխման ու աշխարհին ասելիք ունենալու,

- բացասական ինդիվիդուալիզմի (շուստրիության),

- համագործակցության մշակույթի բացակայության,

- հասարակության դրական հատկանիշների՝ գիտելիքահեն տնտեսության կառուցմանը նպաստելու,

- գիտության միջազգայնացման տենդենցների,

- գիտության ու կրթության խնդիրների կապի,

- կրթության բարձր որակի ուղղությամբ հանրային պահանջի բացակայության,

 - հետազոտական աշխատանքի կազմակերպման գիտելիքի բացակայության,

 - կրթության ապագայի և կրթական համակարգի վերափոխման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել