«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին
13:22 - 25 հուլիսի, 2023

«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին

Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով հարցին, թե Ստեփականակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարցում որն է Փաշինյանի դիրքորոշումը եղել Միշելի ու Ալիևի հետ բանակցությունների սեղանին, եթե դա քննարկվել է, ասաց՝ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննորկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։

Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկալ էր իր համար, Փաշինյանը պատասխանեց, որ անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե այսինքն քննարկում եղել է, ուղղակի ինքը չի մտել քննարկման մեջ մեջ, Փաշինյանն ասաց․ «Ասել եմ՝ ես նման հարց քննարելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։

Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»:

Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։

Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել