Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|
12:11 - 19 հուլիսի, 2023

Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Շալենբերգը, ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է, հայտարարել է. «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի»:

Շալենբերգն իր աջակցությունն է հայտնել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանի և Բաքվի բանակցություններին՝ ընդգծելով, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հույս ունի, որ ի վերջո կձևավորվի կայուն խաղաղության համաձայնագիր:

Ավստրիայի գլխավոր դիվանագետն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վիեննա մեկնարկել է ավստրիացի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցով, որին հաջորդել են ընդլայնված կազմով հանդիպումն ու մամուլի համար հայտարարությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել