Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին
 |tert.am|
11:33 - 19 հուլիսի, 2023

Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին |tert.am|

tert.am: Այնպես չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույց հայտարարելու քայլը միանշանակ է ընդունվել թե՛ արցախցիների, թե՛ քաղաքական ուժերի կողմից։

Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ ԱՀ նախագահի քայլը որպես պայքարի միջոց կասկածանքների տեղիք է տալիս, քանի որ նստացույց անելու նրա գործողությունը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ում անգործության շնորհիվ է Արցախը հայտնվել օրհասական իրավիճակում։

«Այստեղ է այդ կասկածների տեղիքը, որ այս ամենն այդքան էլ անկեղծ չէ։ Մնացած առումով նշեմ, որ 2018 թվականից սկսած պետք է պայքարեին չարիքի իշխանության դեմ, որովհետև Հայաստանի իշխանության գործողությունները քայլ առ քայլ Արցախը տանում էր Ադրբեջանի հետ բռնակեցման։

2020 թվականի պատերազմից հետո ևս չշարունակեցին այդ իշխանության դեմ պայքարելը։ Այսօր արդեն Արցախի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունն իր վարած քաղաքականությամբ Արցախը տանում է կործանման»,- նշեց Գալստյանը՝ շեշտելով, որ արցախցիներից շատերը կարծիքով Արցախի ղեկավարությունն իմիտացիա է անում, այլ ոչ իրական պայքար։

Դիտարկմանը, թե նստացույցը սեփական անկարողության ցուցադրությո՞ւն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից, «Արդարություն» խմբակցության ղեկավարն արձագանքեց․

«Մենք համոզված ենք, որ երկրի ղեկավարն ավելի լայն լիազորություններով է օժտված։ Նա այդ լիազորություններով շատ ավելի էֆեկտիվ պայքար կարող է տանել, քան այդ նստացույցն է»։

Դավիթ Գալստյանը չի պատկերացնում, թե Արայիկ Հարությունյանը պայքարի կոշտ գործողություններ ասելով ինչ նկատի ունի, բայց նկատում է․

«Ունեինք բեռնափոխադրումների հնարավորություններ, բայց իշխանությունները ճիշտ չօգտագործեցին այդ հնարավորություն, և չգիտենք, թե ինչու մայոնեզ, կետչուպ և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ բերելով չկարողացան պարենային համապատասխան պահեստավորումներ կատարել՝ մեզ հասցնելով այս իրավիճակին։ Եթե Արցախի բլոկադան հայաստանյան իշխանությունների պատճառով է, ապա պարենային դեֆիցիտը Արցախի իշխանության անգործության հետևանքն է»։

Ի դեպ, Դավիթ Գալստյանի կարծիքով, եթե Բրյուսելում քննարկված չլիներ Աղդամով Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու հարցը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նման հայտարարություն դժվար աներ։

«Առանց Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, չէր կարող նման բան ասել։ Իսկ Արցախից քննադատել Միշելին և գլխավոր մեղավորին շրջանցելը, դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները վախենում են Փաշինյանից նրան քննադատելու համար կամ էլ սրանք Նիկոլ Փաշինյանի ածանցյալներն են, և սա ծրագիր է, որը համատեղ կյանքի են կոչում Արցախի և Հայաստանի իշխանությունները»,- շեշտեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել