tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Չմիավորման շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
Քանանին նշել է, որ այցի ընթացքում Աբդոլլահիանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
comment.count (0)