aysor.am: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։
Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Այդ մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։
Իսկ թե որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել՝ ԱԳՆ-ն դեռ չի մանրամասնում:
comment.count (0)