Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը
22:47 - 29 հունիսի, 2023

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը

Նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։

Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլլխի եղբայրը ավելի վաղ դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։

Ահաբեկչության գործով ցմահ ազատազրկված են նաև հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը և ևս երեք հոգի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել