ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
 |news.am|
16:44 - 26 հունիսի, 2023

ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքի իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձեւի եւ հանձնարարականների ընդունումը շատ կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրել է, որ բանաձեւի ընդունմանը նախորդել է  ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանի զեկույցի քննարկումը, որն այցելել էր Հայաստան եւ անձամբ էր համոզվել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ռուբինյանն արձանագրել է բանաձեւի նախագծում փոփոխություններ մտցնելու ադրբեջանական պատվիրակության անհաջող փորձերը։

Բանաձեւի արդյունավետության մասին հարցին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի կատարում ՄՔԴ որոշումը, Ռուբինյանը պատասխանել է, որ դատարանների եւ կազմակերպությունների որոշումները պետք է դիտարկել որպես գործընթացի տարրեր, որոնք ամրացնում են մեկը մյուսին։ Խորհրդարանականի կարծիքով՝ չկա մեկ միասնական որոշում, որը կարողանար լուծել մեր բոլոր հարցերը։ «Բայց մենք պետք է ավելացնենք ճնշումը։ Ներկա բանաձեւը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է։ Այն կարելի է օգտագործել դատավարություններում եւ այլն։ Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի կարճաժամկետ արդյունքը, իսկ երկարաժամկետ հեռանկարում այն կամրապնդի մեր գործիքանին։ Օրինակ, ԵԽԽՎ-ում արդեն հարց են տալիս, թե արդյոք Ադրբեջանը կարող է մնալ ԵԽ անդամ»,- տեղեկացրել է Ռուբինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել