Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան |1lurer.am|
22:01 - 23 հունիսի, 2023

Էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի համար ամենօրյա գործընթաց է. Էդմոն Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե պատնեշի տեղադրմանը:

«Թարմ սադրանք` Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող, 120 000 մարդու, որոնց թվում` 30 000 երեխաների կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը փակելու համար:

Սա եղել է` Հաագայի դատարանի որոշման համատեքստում` ի լրումն ապօրինի արգելափակոցի տեղադրման և զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի` էթնիկ զտման քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել