Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել»
 |azatutyun.am|
16:41 - 20 հունիսի, 2023

Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։

Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։

Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել