pastinfo.am: Ադրբեջանը դեռ չի արձագանքել սահմանազատման հարցերի քննարկման համար ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկին։
«Ադրբեջանական կողմի արձագանքի դեպքում այդ մասին հավելյալ կտեղեկացվի», - «Փաստինֆո»-ին այս մասին ասացին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ էր ուղարկել անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:
«Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն»,- հայտնել էին գրասենյակից։
Մհեր Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ այս պահին ադրբեջանական արձագանքի մասով որևէ նորություն չկա։
comment.count (0)