Ադրբեջանի հերթական սանդրանքը փորձ է՝ ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան |1lurer.am|
18:34 - 15 հունիսի, 2023

Ադրբեջանի հերթական սանդրանքը փորձ է՝ ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի տեսանյութը։

«Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է։ Լարվածությունն աճում է ամեն օր՝ ուղեկցվելով մշտական հարձակումներով, և սա ևս մեկ փորձ է՝ խաթարելու շարունակվող խաղաղ գործընթացը և ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը»,- նշել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, սակայն փորձը կանխվել է։ Ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել