Միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Մարուքյան
 |armtimes.com|
10:49 - 14 հունիսի, 2023

Միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով վնասված մեքենաների ու ենթակառուցվածքների լուսանկարներն ու նշելով, որ ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։

«Սա աղաղակող պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ  հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- շարունակել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել