Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան
 |armtimes.com|
10:16 - 11 մայիսի, 2023

Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժով և սպառնալիքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։

Այս մասին  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հայկական դիրքերի հրետակոծությունն ու վիրավոր մարտիկներին տարհանող շտապօգնության մեքենան կրակի տակ առնելը  վկայում են Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Հայկական կողմը ունի 3 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել