ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակասությունների պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է

 |factor.am|
17:30 - 28 ապրիլի, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակասությունների պատճառով Կովկասում լարվածությունը պահպանվում է |factor.am|

factor.am: Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակվող հակասությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչն ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ամբողջ պարագծով ստեղծված իրավիճակի վրա։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջանի՝ հակամարտությունների ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ամբողջ պարագծով»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել