Արցախի ԱԳ նախարարը բրազիլացի լրագրողներին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
14:35 - 28 ապրիլի, 2023

Արցախի ԱԳ նախարարը բրազիլացի լրագրողներին է ներկայացրել արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին։

Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին՝ Արցախի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար, ընդգծել, որ նման հանդիպումները մեծ նշանակություն ունեն շրջափակված Արցախի մասին աշխարհին իրազեկելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել