Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»․Ալիևը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել

 |tert.am|
20:05 - 18 ապրիլի, 2023

Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր գտնեն»․Ալիևը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տված հարցազրույցում ասել է, որ «Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան»:

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկելու իր ներքին գործերը ոչ մի երկրի հետ, «իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է» (չակերտները Tert.am-ի)։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն. «Այստեղ լիակատար ազատություն կա, ամեն ինչ որոշվում է ժողովրդավարական գործընթացների հիման վրա։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,- ասել է Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել