ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի մասին |armeniasputnik.am|
12:01 - 18 ապրիլի, 2023

ՀՀ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան ցավոտ լուծումների գնալ. Փաշինյանը՝ խաղաղության օրակարգի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Խաղաղության հասնել նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ։ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը՝ խոսելով խաղաղության օրակարգից։

Նրա խոսքով քանի որ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն՝ խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված։ Եվ եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների՝ երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Սա մեր պատասխանատվությունն է: Մենք պետք է մեր մտքերի և գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին, իսկ երբ հասկանան, նրանք դա կընդունեն»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային հարաբերություններում հստակ ճանաչեն ՀՀ 29 800 քկմ տարածքը, և հայտարարենք, որ մենք որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունենք։ Հակառակ դեպքում, առնվազն մեր պետության գոյություն չունենալը դառնալու է ուրիշների օրակարգի խնդիր․ «Այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել