Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|
11:34 - 18 ապրիլի, 2023

Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։

«Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,- դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել