Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան
 |tert.am|
14:34 - 14 ապրիլի, 2023

Արմեն Գրիգորյանը ստում է, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Երեկ ՀՀ անտվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց էր տվել, որում հստակ սուտ է ասել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ըստ իմ տեղեկությունների` ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։ Դրա մասին մենք կարող ենք խոսել բաց աղբյուրներից ելնելով, և երկրորդ՝ ես ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ»,- ասաց պատգամավորը։

Մամիջանյանն անդրադարձավ նաև ռուս խաղաղապահների գործողություններին՝ նշելով․

«ՀՀ քաղաքացիները ունեն ակնկալիքներ մեր ռազմավարական դաշնակցից, մենք ունենք ակնկալիքներ նաև մեր միջազգային գործընկերներից։ Փաստենք, որ թե՛ խաղաղապահ առաքելության և թե՛ միջազգային դատարանի որոշումը փաստացի խնդիրներ է առաջացնում։ Հիմա, եթե երկու գործիք կա, երկուսի արդյունավետությունից էլ մենք այդքան գոհ չենք, գուցե գործիք բանեցնող հայկական կո՞ղմն է մեղավոր։ Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ այս ամեն ինչի մեղավորը նստած է Հանարապետության հրապարակում ու փորձում է սլաքներն ուղղել այլ ուղղությմաբ»։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀ ձախողումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանի ապիկար քաղաքականությունն։

Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին, թե 2022թ․ տեղի ունեցած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ից Հայաստանին տրվող աջակցության փաթեթում զենք-զինամթերք եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանել էր․ «Հայաստանն այսօր բոլոր տեղերում փնտրում է զենք ու զինամթերք։ Եվ չի կարող որևէ տեղում Հայաստանին զենք-զինամթերքի տեսքով օգնություն առաջարկվի, ու Հայաստանը հրաժարվի»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել