ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը
11:45 - 12 ապրիլի, 2023

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը

ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։

Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել։ 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ապրիլի 10-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի (Մհեր Սահակյան-խմբ․) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել էր նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել