Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում
 |hetq.am|

Ժոզեպ Բորելը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում |hetq.am|

hetq.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը: Ինչպես Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը, «ափսոս, որ այստեղ չի Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»: «Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն դատապարտում է «հակամարտությունների կարգավորման համար ռազմական ուժի կիրառումը»: «Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:
20:07 - 05 հոկտեմբերի, 2023
Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայում ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չմասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։  «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը հիշեցրել է, որ Ադրբեջանը որոշել է չմասնկացել՝ Թուրքիայի մասնակցությունը առարկելու պատճառով։   «Թուրքիայի՝ հանդիպմանը չմասնակցելու պատճառով պարոն Ալիևը իր այցը Իսպանիա չեղարկել է։ Սրա համար կցանկանայինք մեր երախտագիտությունը հայտնել: Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել. Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը մասնակցում են, Ադրբեջանին հրավիրում են, բայց Թուրիքան չկա։ Պետք է խոսեին առանց մեր նախագահի»,- ասել է Օմեր Չելիքը։  Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։  Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ ԵՄ գագթնաժողովի շրջանականերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իսպանիա չեղարկվել է՝ վերջինիս վատառողջ լինելու պատճառով։  Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։   
10:57 - 05 հոկտեմբերի, 2023
Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Օլաֆ Շոլցն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս՝ Գրանադա այցը չեղարկելու վերաբերյալ լուրերի ֆոնին։ Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Շոլցը հայտնել է Գերմանիայի աջակցությունը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությունը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարությամբ Բրյուսելում ընթացող պրոցեսները։ Նա բարձր է գնահատեկ ՄԱԿ-ի առաքելության այցը Ստեփանակերը՝ այն անվանելով դրական քայլ։ «Ադրբեջանի ղեկավարը ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգին և սերտորեն աջակցում է Բրյուսելյան պրոցեսները»,- հայտնում է ադրբեջանական կողմը։ Ալիևը նաև Շոլցին է ներկայացրել «Ղարաբաղի հայերին ուղղված աջակցության» մանրամասները՝ մեջբերելով ՄԱԿ-ի առաքելության՝ Ստեփանակերտ կատարած այցից հետո արված հայտարարությունը։ Գերմանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կանցլերը մերժել է ռազմական ուժի կիրառումը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան մեծապես նվիրված է բանակցային լուծմանը և Ադրբեջանի ու հայաստանի միջև տևական խաղաղությանը՝ հիմված Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա․ «Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԵՄ խորհրդի նախագահի ջանքերը»։ Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարևորությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ դրական քայլ է, որի վրա կարելի է հիմնվել։
10:01 - 05 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

Իլհամ Ալիևի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Ադրբեջանը երկրի նախագահի՝ 2023 թվականի պետական   բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին (UN-Habitat): Հրամանագիրը փաստորեն ստորագրվել է ՄԱԿ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության նախորդ օրը։ Ըստ հրամանագրի՝ հատկացումը տրամադրվում է աշխարհում կայուն քաղաքների զարգացման ուղղությամբ շահավետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև այս համատեքստում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար։ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրում նաև նշվում է․ «Համաշխարհային ուրբանիզացիայի աճի պայմաններում քաղաքների կայուն, ներառական և անվտանգ զարգացման ապահովումը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների հիմնական նպատակը։ Նախորդ տարիներին Ադրբեջանը սերտորեն համագործակցել է UN-Habitat-ի՝ այս ոլորտում ՄԱԿ-ի առաջատար կառույցի հետ և կարևոր աջակցություն է ցուցաբերել նշված նպատակի իրագործմանը՝ սերտորեն համագործակցելով Զարգացման ծրագրի հետ, որը ՄԱԿ-ի առաջատար կառույցն է։ Պատահական չէ, որ ազատագրված տարածքներում ժամանակակից քաղաքաշինական և վերականգնողական աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության սկզբունքների հիման վրա։ Երկրների ակտիվ համագործակցությունը քաղաքների կայուն զարգացման համար, որոնք ապագա զարգացման և բարգավաճման հիմնական ուժն են, կարող է կարևոր ներդրում լինել համաշխարհային խաղաղության, անվտանգության և զարգացման գործում»։ Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելությայն այցը Ղարաբաղ ղեկավարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։
15:37 - 03 հոկտեմբերի, 2023
Ալիևը հուսով է, որ Գրանադայի հանդիպումը կխթանի խաղաղության գործընթացը
 |azatutyun.am|

Ալիևը հուսով է, որ Գրանադայի հանդիպումը կխթանի խաղաղության գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Իլյհամ Ալիևը հուսով է, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացումը: Այդ մասին նա այսօր ասել է Բաքվում իր նստավայրում ընդունելով Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին: Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, թե խաղաղության պայմանագրի հարցում ինքն է հանդես եկել նախաձեռնությամբ, և նշել է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել պատմական հնարավորություններ, որոնք ընձեռում են խաղաղության օրակարգն առաջ տանելու հնարավորություն: Ըստ APA լրատվական գործակալության, «Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ զրույցում Ալիևն անդրադարձել է խաղաղություն հաստատելու համար ներկայումս Ադրբեջանի գործադրած ջանքերին»: Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։
19:50 - 02 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը ներկայացրել է «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը»։  Աշխատակազմի հայտարարության մեջ հիշեցվում է, որ վերաինտեգրման կազմակերպման նպատակով Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել երեք հանդիպում՝ սեպտեմբերի 21-ին, 25-ին և 29-ին։ Հանդիպումների ընթացքում, ըստ հայտարարության, նշվել է, որ վերաինտեգրումն իրականացվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում՝ հիմնված Ադրբեջանի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների վրա։  Ըստ հայտարարության՝ անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելիությունից՝ երաշխավորված են հավասար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։   «Իրավական և վարչական ոլորտ. Հայ բնակիչների բնակության տարածքների կառավարումն իրականցվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչությունների միջոցով։ Բնակիչները կարող են ներգրավվել հատուկ ներկայացուցչությունների աշխատանքում։ ՏԻՄ-երը ձևավորվում են ընտրությունների միջոցով։ Բնակիչների քաղաքացիության հարցերը լուծվում են համապատասխան ընթացակարգերի հիման վրա: Անվտանգության շրջանակը. Զինաթափման և զորացրման գործընթացն ավարտման փուլում է․ բնակիչներից առգրավվում է ամբողջ զենքը։ Ադրբեջանի ՆԳ մարմիններն ապահովում են տարածքում հասարակական կարգի պահպանությունը և բնակիչների անվտանգությունը։ Բնակիչները կարող են ներգրավվել ՆԳ մարմինների աշխատանքի մեջ: Տնտեսական ոլորտ. Ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների (կրթություն, առողջապահություն, էներգիա, գազ, ջուր, ճանապարհ, կապ և այլն) ապահովումը հայ բնակչության բնակության տարածքներումմ որոշակի ժամանակահատվածում հասցվում է հանրապետական ​​միջինի մակարդակին։ Խթանիչ միջոցառումների փաթեթը, ներառյալ հարկային և մաքսային արտոնությունները, որոնք կապված են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում տնտեսական զարգացումն արագացնելու նպատակով ներդրված հատուկ տնտեսական ռեժիմի հետ, տարածվում է բնակիչների բնակության տարածքների վրա: Ամբողջությամբ շրջանառության մեջ է դրվում Ադրբեջանի Հանրապետության ազգային արժույթը։  Իրականացվում են բնակիչների բնակության տարածքներում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցառումներ: Արտոնյալ վարկերը, տոկոսների սուբսիդավորումը, վարկերի երաշխիքների տրամադրումը և երկրում կիրառվող այլ ֆինանսական գործիքները՝ կապված տնտեսվարող սուբյեկտների կողմից ֆինանսների հասանելիության ընդլայնման հետ, տարածվում են այն տարածքներում, որտեղ բնակվում են բնակիչները: Ֆերմերներին տրամադրվում են սուբսիդիաներ, և նրանք ազատվում են բոլոր հարկերից բացառությամբ հողի հարկի: Գույքային հարցերը կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Սոցիալական ոլորտ. Բնակիչները ենթակա են ամբողջ հանրապետությունում կիրառվող աշխատավարձի և սոցիալական նպաստների համակարգին։ Բնակիչների վրա տարածվում են Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում սոցիալական ոլորտում իրականացվող արտոնությունները, սոցիալական ծառայությունները և զբաղվածության ծրագրերը: Բնակիչները օգտվում են [ադրբեջանական] բջջային ծառայություններից։ Մշակույթի, կրթության և կրոնի ոլորտ. Բնակիչներին երաշխավորվում է իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը։ Ապահովվում է կրոնի ազատությունը, մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը։ Ստեղծվում է հայերենի օգտագործման հնարավորություն։ Հայտարարության համաձայն՝ շարունակվելու են շփումները հայ բնակիչների ներկայացուցիչների հետ վերաինտեգրման գործնական իրականացումն ապահովելու շուրջ»։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։  Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում տեղի ունեցավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ երրորդ հանդիպումը։ Արցախյան կողմից երեք հանդիպումներին էլ մեկնել է Արցախի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմին ներկայացրել է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։ Նշենք նաև, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Ըստ ՀՀ կառավարության հրապարակած վերջին տվյալների՝ Արցախից ՀՀ բռնի տեղահանվածների թիվը կազմում է 100 520։ 
17:38 - 02 հոկտեմբերի, 2023
Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին

Հույս ունեմ՝ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն․ Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին

Մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը բաց նամակ է գրել Իլհամ Ալիևին, որը ներկայացնում ենք ստերև․   «Բաց նամակ Իլհամ Ալիևին   Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել և փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական և թե' ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:   Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե' որպես երկրի նախագահ և թե' որպես տղամարդ: Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում: Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ` գևերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո: Արա Բաբլոյան Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 29.09.2023 Երևան, Հայաստան»:
21:20 - 29 սեպտեմբերի, 2023
Լեմկինի ինստիտուտ. ԱՄՆ-ն շարունակում է օգնել Ալիևի ցեղասպան ռեժիմին |news.am|

Լեմկինի ինստիտուտ. ԱՄՆ-ն շարունակում է օգնել Ալիևի ցեղասպան ռեժիմին |news.am|

news.am: ԱՄՆ-ը շարունակում է օգնել Ալիևի ցեղասպան ռեժիմին. Այս մասին ասվում է Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի հաղորդագրությունում X միկրոբլոգում։ «Ցույց տալով, որ դասեր չի քաղել Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օգնել հանցագործին իր անխոհեմ «կեղծ հավասարակշռությամբ» (երկկողմանի) և իր զառանցական համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է բարեխղճորեն բանակցել: Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ։ Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ն որևէ դեր չի խաղացել Ալիևին անպատիժ ցեղասպանություն իրականացնելու հարցում, լավագույն դեպքում կեղծ է: Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է համաշխարհային առաջնորդներին, որ նրանց վարքագիծը խոցելի է դարձնում ոչ միայն ցեղասպանությանը մեղսակցության մեղադրանքների, այլև հանցագործությանն օժանդակելու մեղադրանքների նկատմամբ»:
10:19 - 29 սեպտեմբերի, 2023
Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Միջազգային դիտորդների տեղակայումը հարց է, որ քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեման քննարկվել է Երևանի ու Բաքվի հետ։ «Ես չեմ ցանկանում նախապես ասել, թե սա ինչ տեսք կարող է ունենալ, մինչև երկխոսությունները չավարտվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բլիքենն Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ու ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի մասին։ «Եվ մենք նշում ենք, և ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է այդ հեռախոսազրույցում, որ նախագահ Ալիևը ասել է, որ հետագա ռազմական գործողությունները չեն լինի և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ ինքը կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան»։ Հարցին, թե արդյո՞ք Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսում են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։
10:04 - 27 սեպտեմբերի, 2023
Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը անվտանգային այն գործընկերը չէ, որի վրա կարելի է հույս դնել․ Մեթյու Միլլերը՝ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ի միջև «բառերի պատերազմի» մասին

Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը անվտանգային այն գործընկերը չէ, որի վրա կարելի է հույս դնել․ Մեթյու Միլլերը՝ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ-ի միջև «բառերի պատերազմի» մասին

Ես իսկապես կարծում եմ, որ Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի միջև «բառերի պատերազմի» վերաբերյալ հարցին։ Հարցին, որ ՌԴ-ն պատասխանել է Փաշինյանին՝ քննադատելով նրան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, արդյո՞ք անհանգստություն ունի դրա համար, Միլլերն ասել է․ «Որևէ անհանգստություն, ես չունեմ որևէ անհանգստություն»։ Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանում քննադատում է Փաշինյանին մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն արձագանքել է․ «Կարծում եմ»։ Լրագրողի հավելմանը, որ «և մեղադրում է դրա համար», Միլլերը շարունակել է․ «Ես հասկանում եմ հարցը։ Ես կարծում եմ, որ հարցը տանում է այն կետին, որ ես ասացի մեկ րոպե առաջ, որ Ռուսաստանը չի կարող հուսալի միջազգային գործընկեր լինել։ Եվ ինչ վերաբերում է միջազգային տարածքին, կամ, կներեք, այլ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի ունեցած հարգանքին , ես կարծում եմ՝ մենք տեսել ենք նրա գործողություններից, որ դա այն սկզբունքը չէ, որին նա հավատարիմ է»,- ասել է նա։
11:19 - 26 սեպտեմբերի, 2023
Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ

Իլհամ Ալիևը Էրդողանի հետ հանդիպմանը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ

Ինչպես արդեն հայտնել էինք Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Նախիջևանում են։  Էրդողանին ուղեկցել են ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալինը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։  Երկու երկրների ղեկավարները նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, ապա հանդես են եկել մամուլի ասուլիսով։  Իլհամ Ալիևը, Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի միջև այսօր կայացած հանդիպմանը, հայտնել է, որ դրա վերաբերյալ իրեն դեռևս տեղեկություն չեն փոխանցել, սակայն ինքը «հույս ունի, որ Ղարաբաղի հայ բնակչության ինտեգրացիայի ընթացքը հաջողությամբ իրականություն կդառնա»։ Իլհամ Ալիևը դարձյալ ակնարկ է արել «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ․ «Նախիջևանն Ադրբեջանի հնագույն հողն է։ Դժբախտաբար 1920թ․ Սովետական իշխանության կողմից «Արևմտյան Զանգեզուրը» անջատվել է, և այդպիսով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև աշխարհագրական կապն ընդհատվել է»։ Էրդողանն էլ, իր հերթին, անդրադառնալով Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակմանը, նշել է, թե հպարտության առիթ է, որ գործողությունը հաջողությամբ ավարտվել է կարճ ժամանանակատվածում․ «Սրտանց շնորհավորում եմ հաղթանակած ադրբեջանական բանակին՝ ինչպես պատմական հաջողությունների, այնպես էլ խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար»,- ասել է Էրդողանը։  Թուրքիայի նախագհը նշել է, թե «վերջին հակաահաբեկչական գործողության հաղթանակի» արդյունքում նոր հնարավորություններ են բացվել տարածաշրջանում համապարփակ կարգավորման համար։ «Հայաստանից ակնկալում ենք, որ կբռնի իրեն մեկնած հաշտության ձեռքը և այսուհետ անկեղծ քայլեր կձեռնարկի»,- ասել է Էրդողանը։   
17:23 - 25 սեպտեմբերի, 2023