ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելը պարտադիր չի լինի ՀՀ-ում |armenpress.am|

Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելը պարտադիր չի լինի ՀՀ-ում |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար տարվող բանակցությունների արդյունքում Հայաստանն առաջիկայում ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ առաջին փուլում այն ձեռք է բերվելու ռիսկային խմբերի համար: «Մենք համաձայնագիր ունենք «COVAX FACILITY» նախաձեռնության հետ, իրենք էլ պայմանավորվածություններ են ձեռք բերում, առաջարկել են մեր երկրին և, քանի որ գինը մատչելի է և ավելի շուտ կհասնի մեզ մոտ, համաձայնել ենք, որ այն բերվի: Առաջին փուլում հնարավորություն կունենան պատվաստվել տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները»,- նշեցին նախարարությունից:  Անդրադառնալով այն հարցին, արդյոք բոլորի համար պարտադիր է լինելու պատվաստվելը, գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Հայտնեցին, որ շահարկումներ շատ են լինում այդ հարցի շուրջ, սակայն ոչ կորոնավիրուսի դեմ, ոչ էլ մյուս պատվաստումները ՀՀ-ում պարտադիր չեն: «Պատվաստումներն արվել և արվում են անձի ցանկությամբ: Երկիրը հոգ է տանում իր քաղաքացիների մասին, ցանկանում է, որպեսզի նրանք պաշտպանված լինեն, բայց կարող եմ ասել, որ բխում է բոլորի շահերից»,- ասացին ԱՆ-ից:  Խոսելով կլինիկական փորձարկումների մասին, նախարարությունից վստահեցրին, որ Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը բոլոր փուլերում բավարարել է պատվաստանյութերի անվտանգությանը և արդյունվետությանը ներկայացվող պահանջները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` նախատեսված բնակչության 3%-ի համար՝ տեղի է ունենալու 2021 թվականի մարտ ամսին: «COVAX FACILITY» նախաձեռնությունը շարունակում է բանակցություններ վարել նաև «Սպուտնիկ-V» պատվաստանյութը ձեռք բերելու ուղղությամբ:
12:52 - 21 հունվարի, 2021
Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց |news.am|

Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում հավանություն տվեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին: Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 մլն դոլարի տրամադրում: Նրա խոսքով, դեռեւս 2013-ին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որոնք նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։ «2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր, որ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել Վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաեւ փոխարժեքային տարբերության հետեւանքով առաջացած ֆինանսական կորուստները: Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի 2 ԲԿ-ների արդիականացման համար եւ նպատակահարմար էր համարվել այդ պահին միջոցներն ուղղել  Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման եւ բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր  2020-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը եւ հիմա անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով. «Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարեւորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում, եւ նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելու»,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:
11:45 - 21 հունվարի, 2021
Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը

 |armenpress.am|

Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: v> ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն) առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին: Պատգամավորը նշեց, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ ՁԻԱՀ-իկախարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը չի օգտագործվել: Նա հետաքրքրվեց, թե ինչու չի օգտագործվել այդ սարքը և ինչու են դանդաղում ԴՆԹ հետազոտությունները: Ավանեսյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորը իրավացի է, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը ներկայում կոչվում է Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, առկա է եղել այս սարքը: «Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել՝ լրացուցիչ սարք գնելու և պատշաճ կերպով անցկացնելու բոլոր հետազոտությունները»-ասաց նախարարն ու հավելեց, որ սարքն այս նպատակով  օգտագործելու համար պիտանի չի եղել:    
20:41 - 20 հունվարի, 2021
Որոշվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները

Որոշվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և COVAX FACILTY նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ:   Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունների որոշման հարցը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում այս ուղղությամբ կիրառվող սկզբունքները, ինչպես նաև այս հիվանդության համաճարակաբանական օրինաչափությունները:   Ամփոփելով հանձնաժողովի անդամների և նիստին հրավիրված փորձագետների կարծիքները` հանձնաժողովն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացնել փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը.   • 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:   • Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:  
19:01 - 20 հունվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց գիտական նպատակներով թմրամիջոցների օգտագործումը թույլատրող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գիտական նպատակներով թույլատրել թմրամիջոցների օգտագործումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Նախագիծը փորձում է թմրամիջոցների ստեղծումից մինչև դրանց օգտագործման ողջ շղթայի ընթացքում սահմանել հավասար, խիստ վերահսկման, լիցենզավորման պահանջ: Շղթայի մի շարք հատվածների մասով լիցենզավորման պահանջը առկա էր,գործում է:Սակայն ունեինք բաց՝ դրանց գիտահետազոտական և փորձագիտական գործունեության ընթացքում օգտագործման ընթացքում՝ լիցենզավորման պահանջի»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց՝ նախագիծը կնպաստի ոլորտում վերահսկողության ամրապնդմանը, թմրամիջոցների օգտագործման ողջ շղթան կդարձնի առավել թափանցիկ, վերահսկվող, խիստ կարգավորվող: Այսպիսով` սահմանվում է, որ արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը՝ նաև թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:
19:13 - 18 հունվարի, 2021
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն: Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: ԱՀ առողջապահության նախարարության կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մասնագետների կամ սարքավորումների բացակայության պատճառով արցախցին ստիպված չլինի բուժում ստանալու կամ բուժհետազոտություն անցնելու նպատակով մեկնելու Հայաստանի Հանրապետություն կամ այլ արտերկիր:Որակյալ և հնարավորինս բովանդակ առողջապահությունը նախարարության անելիքների առաջնահերթություններից է, որի իրագործման համար ձևավորվելու են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:  
10:11 - 17 հունվարի, 2021