Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը

 |armenpress.am|
20:41 - 20 հունվարի, 2021

Նախարարը պարզաբանեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա ԴՆԹ նույնականացման սարքի չկիրառվելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: v>

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, թե ինչու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն) առկա ԴՆԹ նույնականացման սարքը չի օգտագործվել՝ զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար: Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ ըստ համացանցում տարածված լուրերի՝ ՁԻԱՀ-իկախարգելման կենտրոնն ունի ԴՆԹ նույնականացման սարք, որը չի օգտագործվել: Նա հետաքրքրվեց, թե ինչու չի օգտագործվել այդ սարքը և ինչու են դանդաղում ԴՆԹ հետազոտությունները:

Ավանեսյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորը իրավացի է, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը ներկայում կոչվում է Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, առկա է եղել այս սարքը: «Սակայն եղել է միայն մեկ ապարատը: Դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար: Դրա համար մենք ձեռնամուխ ենք եղել՝ լրացուցիչ սարք գնելու և պատշաճ կերպով անցկացնելու բոլոր հետազոտությունները»-ասաց նախարարն ու հավելեց, որ սարքն այս նպատակով  օգտագործելու համար պիտանի չի եղել:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել