Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք․ ԱՆ
11:04 - 19 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք․ ԱՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և  մահվան 9 դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 734 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել