ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Մասնագետը հերքում է, որ ՀՀ-ում գրանցված երկրաշարժը բիոլոգիական  զենքի կիրառման արդյունքում է եղել

 |armenpress.am|

Մասնագետը հերքում է, որ ՀՀ-ում գրանցված երկրաշարժը բիոլոգիական զենքի կիրառման արդյունքում է եղել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում: Մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարյանը նշեց, որ տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են, ինչը պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով: «Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը:
13:06 - 16 փետրվարի, 2021
ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը |armenpress.am|

ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում: Այս մասին մամուլի ասուլիսին սաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը: «Այս պահին կա ետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն դրանք գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով և ավելի թույլ ցնցումներ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված ետցնցումներից միայն 2-3-ն են զգացվել Երևանում»,- նշեց Մարգարյանը: Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
12:43 - 16 փետրվարի, 2021
Եվս մեկ երկրաշարժ (հետցնցում) է տեղի ունեցել Շորժա գյուղի մոտակայքում․ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Եվս մեկ երկրաշարժ (հետցնցում) է տեղի ունեցել Շորժա գյուղի մոտակայքում․ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ: *** Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:
23:58 - 15 փետրվարի, 2021
Երկրաշարժերը կապված են 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ. ԳԱԱ ԵԳԻ-ն մանրամասներ է ներկայացնում

Երկրաշարժերը կապված են 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ. ԳԱԱ ԵԳԻ-ն մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երբրաբանական գիտությունների ինստիտուտը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:  ՀՀ ԳԱԱ երբրաբանական գիտությունների ինստիտուտի տարածած հաղորդագրությունը՝ ստորև. «Վերջին օրերին բնությունը հիշեցնում է, որ մենք ապրում ենք սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում: Վերջին մի քանի օրում Հայաստանի տարածքում երկու միջին ուժգնության երկրաշարժեր գրանցվեցին, առաջինը Սևանի լեռնաշղթայի սահմաններում՝  Շորժայում,  (փետրվարի 5-ին, ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների М=4.7), մյուսը փետրվարի 13-ին, Մասիս քաղաքի մոտ (ըստ ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ նախնական տվյալների М=4.7): Վերջին երկրաշարժը, որի էպիկենտրոնը ավելի մոտ էր Երևանին, հարուցեց զգալի ցնցումներ և անհանգստություն պատճառեց բնակչությանը: Այս երկրաշարժերը կապված են տարբեր տեկտոնական կառույցների 2 տարբեր սեյսմոակտիվ խզվածքների հետ:  Փետրվարի 5-ի երկրաշարժը կապված էր Հայաստանի ամենաերկար՝ Փամբակ-Սևան-Սյունիքի ակտիվ խզվածքի հետ, իսկ փետրվարի 13-ի երկրաշարժը՝ Երևանյան խորքային խզվածքի հետ:  Նշված երկու սեյսմոակտիվ կառույցները ներառված են Հայաստանի տարածքի սեյսմոտեկտոնական մոդելում, որը մշակվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Հայաստանի տարածքի ակտիվ խզվածքների բազմամյա հետազոտությունների տվյալների հիման վրա: Այս Սեյսմատեկտոնական մոդելն ընկած է Հայաստանի սեյսմիկ վտանգի հավանակային գնահատականի քարտեզի հիմքում, որն իր հերթին մշակվել է միջազգային համագործակցության շրջանակներում և 2018թ. հաստատվել ՀՀ Կառավարության կողմից: Այս տվյալների հիման վրա մշակվել և կազմվել է Հայաստանի տարածքի սեյսմիկ շրջանցման քարտեզը, որը պաշտոնապես հաստատվել է 2020թ: Ըստ սեյսմոտեկտոնական մոդելի, երկրաշարժերի առավելագույն մագնիտուդը Երևանյան խզվածքի գոտում կարող է հասնել 6.0-ի: Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի սեյսմիկ վտանգը շատ ավելի մեծ է: Այդ խզվածքը կարող է հարուցել շատ ավելի ուժեղ, մինչև М=7.5, երկրաշարժ: Համեմատության համար նշենք, որ Սպիտակի երկրաշարժի մագնիտուդը՝ М=6.9: Կարևոր է նաև նշել, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տեղի են ունենում, М=7-7,9 ուժգնության 9-25 երկրաշարժ, М=6-6,9 ուժգնության 120-180 երկրաշարժ, 1200-1700 երկրաշարժ, որոնց М=5-5,9 իսկ М=4-4,9  երկրաշարժերի քանակը տարեկան գերազանցում է տասնյակ հազարը։ Հայաստանի տարածքում տարեկան տեղի է ունենում ավելի քան 300 երկրաշարժ, որոնց մեծ մասի մագնիտուդը չի անցնում 2-ից: Նման ցնցումները բնակչության կողմից  չեն էլ զգացվում: Կարևոր է նաև նշել, որ Շորժայի երկրաշարժի հիմնական ցնցումից հետո գրանցվել են բազմաթիվ ավելի թույլ ուժգնության հետցնցումներ: Նման պատկեր նկատվեց նաև 2021թ․ փետրվարի 13-ի Երևանյան երկրաշարժից հետո, ինչր  այսպիսի ուժգնության երկրաշարժից հետո նրա մարման բնականոն ընթացք է. այսպես տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում: Դեռ պատմական ժամանակներից Երևան քաղաքի շուրջ տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնք ոչ միայն զգացվել են Երևանում, այլ նաև որոշակի ազդեցություն են թողել նրա շենքերի, շինությունների վրա: Այս օջախային գոտին հայտնի է իր ակտիվությամբ: Փարաքարի (Երևանյան) առաջին գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 1910թ. հունվարի 25-ին M=4.5 մագնիտուդով: Երևանում այն զգացվել է 6-7 բալ ուժգնությամբ: Այս գոտում առավել  հայտնի ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1937 թվականի հունվարի 25-ին` M=4.8, I=7.0 բալ, որն ուղեկցվել է Փարաքար և Արգավանդ գյուղերում շենքերի մասնակի ավերվածությամբ: Այս օջախային գոտում գրանցվել են զգալի երկրաշարժեր՝ 1973թ. հունիսի 16-ին (M=4.0, I=5-6 բալ), 1978թ. փետրվարի 25-ին (M=4.0, I=5-6 բալ), 1984թ. օգոստոսի 2-ին (M=4.0, I=5-6 բալ), 1994թ. օգոստոսի 9-ին (M=3.0, I=4-5 բալ), 1997թ. մարտի 1-ին (M=3.7, I=5-6 բալ), 2005թ. հուլիսի 29-ին (M=3,0, I=4-5 բալ), 2007թ. ապրիլի 11-ին (M=3.0, I=4-5 բալ) և 2008թ. նոյեմբերի 4-ին (M=3.2, I=4-5 բալ): Երևանյան խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է: Այս խզվածքին բնորոշ են թույլ և միջին ուժգնության երկրաշարժերը, որոնք տեղի են ունենում բավականին մեծ հաճախականությամբ: Գործիքային ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժերի վիճակագրական տվյալների համաձայն, այս օջախային գոտում M>3.0 երկրաշարժերի տեղի ունենալու հաճախականությունը մոտ 4-5 տարի է: ՀՀ ԳԱԱ ԵԳԻ սեյսմիկ դիտարկումների գիտական ցանցը գրանցել է վերը նշված երկրաշարժերը և մոտ ժամանակում կիրականացվեն տեղի ունեցած նշանակալի ցնցումների և հետցնցումների ավելի մանրակրկիտ գիտական ուսումնասիրություններ և ստացված տվյալները կհրապարակվեն գիտական ամսագրերում։ Նմանատիպ հետազոտություն նվիրված 2019թ սեպտեմբերի 10-ի Բավրայի М=4.8 երկրաշարժին,  հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Գիտություններ Երկրի մասին տեղեկագրի 2020 թ․ 3րդ համարում»։   
16:55 - 15 փետրվարի, 2021
ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները

ԱԻՆ մասնագետներն ուսումնասիրել են Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները

ԱԻՆ-ից հաղորդում են, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի և 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Երևանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի գլխավորությամբ, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որպեսզի տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետն արձանագրել է, որ Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:
15:29 - 15 փետրվարի, 2021