ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը |armenpress.am|
12:43 - 16 փետրվարի, 2021

ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 110 ետցնցում. Երևանում զգացվել են միայն 2-3-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն իսկ գրանցվել է ավելի քան 110 ետցնցում:

Այս մասին մամուլի ասուլիսին սաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Այս պահին կա ետցնցումային սեյսմիկ ակտիվություն, սակայն դրանք գնալով նվազում են: Եղել են 0,1 մագնիտուդով և ավելի թույլ ցնցումներ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցված ետցնցումներից միայն 2-3-ն են զգացվել Երևանում»,- նշեց Մարգարյանը:

Փետրվարի 13-ինտեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակովժամը 11:29-ինՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներովՀայաստանԵրևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիսօջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբԱրարատիԱրմավիրիԿոտայքի մարզերում՝ 4-5 բալիսկ ԱրագածոտնիՇիրակիՎայոց ՁորիԳեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել