Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս 4-ը․ ԱԻՆ
18:29 - 13 փետրվարի, 2021

Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս 4-ը․ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են՝ փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։
 
«Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։
 
Ունենք հետցնցումային ակտիվություն, որն աստիճանաբար մարում է։
 
Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- հայտնում են ԱԻՆ-ից:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել