ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

Ոստիկանությունը կուսումնասիրի ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:Հարգելի լրագրողնե՜ր:Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:
09:22 - 17 հունիսի, 2020
Արագիլների գործը կարճվել է. քննչական կոմիտեն ասում է, թե սատկածը 4 արագիլ է, հանցակազմ չկա
 |hetq.am|

Արագիլների գործը կարճվել է. քննչական կոմիտեն ասում է, թե սատկածը 4 արագիլ է, հանցակազմ չկա |hetq.am|

hetq.am: Քննչական կոմիտեն մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը: Գործը հարուցվել էր 2019 թ. սեպտեմբերի 12-ին, բայց արագիլների աղտոտման մասին հանրությունը տեղեկացավ անցյալ տարվա ամռանը: Դեռեւս 2019-ի ամռանը բնապահպաններն ու թռչնաբանները բարձրաձայնել էին Արարատի մարզի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերված աղտոտված արագիլների մասին: Հուլիսի 20-ին Կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը հայտնել էր, որ օրեր առաջ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են տարել արագիլի առանձյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ է եղել թռչել: Փետուրների արտաքին զննման արդյունքում բացահայտվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Բնապահպանները ենթադրում էին, որ թռչունների աղտոտման պատճառը հարակից ձկնաբուծարաններից շրջակա միջավայր (մասնավորապես՝ ջրանցքներ) թափվող մնացորդներն են, ավելի կոնկրետ՝ թառափի թափոնները (թառափը յուղոտ ձուկ է), որոնք կեր են դարձել արագիլների համար: Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքին» հայտնել էր, որ կեղտոտված արագիլների հայտնաբերվել են Արարատի մարզի 11 գյուղում, իսկ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցներն Արարատյան դաշտում կատարած շրջայցերի արդյունքում նշել էին այդպիսի 20 գյուղ: Պարզվել էր, որ խնդիրն ավելի մեծ եւ ընդգրկում է Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի տարածաշրջանները: Նույն ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է:     Սեպտեմբերի 12-ին հարուցվել էր քրգործ ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն: Այս մասին տեղեկացրել էին ոստիկանությունից: Արագիլների մասին նյութերը գլխավոր դատախազությունից ուղարկվել էին Արարատի մարզի դատախազություն, այստեղից էլ՝ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ կատարվել էր հետաքննություն, ու քրեական գործ էր հարուցվել: Այնուհետեւ նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: ՔԿ-ի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռիմա Եգանյանի ուղարկած պատասխանից տեղեկանում ենք, որ նախաքննությունն ընթացել է ոչ թե 284, այլ 287 հոդվածի հատկանիշներով: ՔՕ 284 հոդվածը, մասնավորապես, սահմանում է՝ «արգելված վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել...»: 287 հոդվածը վերաբերում է ջրերի աղտոտմանը, որում ասվում է. «Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել...»: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էական վնաս պատճառելու վտանգ ստեղծելու եւ հենց էական վնաս պատճառելու տարբերությանը: Քննչական կոմիտեին հարցրել էինք, թե ինչ փուլում է գործը, արդյոք կան կասկածյալներ, եւ առհասարակ գործի առնչությամբ ինչ տեղեկություններ կարող է հայտնել ՔԿ-ն: Բնապահպանները թերահավատ էին, թե իրավապահները կբացահայտեն մեղավորներին: Օրինակ՝ թռչնաբան Կարեն Աղաբաբյանը նշել էր, թե չի կարծում, որ պատճառը կբացահայտվի կամ հնարավոր կլինի ապացուցել, հատկապես երբ նախորդ ամռանը հնարավոր չեղավ ապացուցել: Գիտաշխատող, կենդանաբան Լյուբա Բալյանն էլ «Հետքին» ասել էր, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի քրգործից՝ հաշվի առնելով, թե ինչպես է այն ընթանում: Բալյանը թերահավատ էր, որ իրավապահները կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ու թերեւս կհայտարարեն, որ տվյալների կամ փաստերի բացակայության պատճառով չի հաջողվել գործը բացահայտել: Մեր զրուցակիցը նկատել էր, որ եթե անգամ կասկածյալ չկա (2020-ի փետրվարի դրությամբ), ապա կա՛մ իրավապահներն են ուշ սկսել հավաքել փաստերը, կա՛մ պարզապես գործը բացահայտելու կամքն է բացակայում: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:57 - 16 հունիսի, 2020
Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց իրական խնդիրները. Լենա Նազարյան

Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել և նենգափոխել կանանց իրական խնդիրները. Լենա Նազարյան

Հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը։  «Ամեն ինչ շուռ տալու նուրբ արվեստը դրդում է որոշ մարդկանց ասպետական ոճով պաշտպանել կին կուսակցական կամ քաղաքական գործիչներին։ Չեն էլ նկատում, որ կին գործիչների համար առանձնահատուկ վերաբերմունք պահանջելով` նվաստացնում են նրանց դերը։ Կանայք նույնպես ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք։ Այլ բան է, թե ինչն է նրանց դրդում փողոց փակել՝ իրենց կուսակցության հովանավոր-ղեկավարի մասնավոր շահը, թե՞ հանրային շահը։ Սա այլ հարց է։ Եվ, իհարկե, ոստիկանները չպետք է եւ չե՛ն գերազանցել իրենց լիազորությունները թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, չե՛ն խախտել մարմնի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այս մասով ասելիք կա, ասեք, եթե չէ, ապա հարկ չկա կին գործիչներին ասպետական կամ հայրական հովանոցի տակ առնել եւ նենգափոխել կանանց վերաբերող իրական խնդիրները»,- գրել է նա։
20:20 - 15 հունիսի, 2020
Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|

Որպես անձ, որն իսկապես ականատես է եղել՝ ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց նկատմամբ, այդտեղ ոչ իրավաչափ գործողություն չեմ տեսել․ Մակունց |aysor.am|

aysor.am: Որքանով հետևել եմ ուղիղ եթերով տեղի ունեցող գործընթացներին՝ ոչ իրավաչափ գործողություններ չեմ տեսել իրավապաների կողմից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ դիմաց ակցիայի ժամանակ ԲՀԿ կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործողություններին։ «Սա ասում եմ որպես անձ, ով իսկապես ականատես է եղել, թե ինչպիսին է լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում՝ կանանց, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ», - ասաց նա։ Մակունց ընգծեց՝ ինքը հակառակն է տեսել․«Ոստիկաններն իրենց լիազորությունների շրջանակներում փորձում էին համոզել ակցիայի մասնակցիներին պահպանել կարգը»։
19:53 - 15 հունիսի, 2020
Հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք

Հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ոստիկանության փոխանցմամբ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33996  արձանագրություն, իսկ հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Նշվում է, որ ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է:
19:25 - 15 հունիսի, 2020
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը Ֆիրդուսում անօրինական կառուցապատման հարցով ոստիկանություն է դիմել

ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը Ֆիրդուսի՝ 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման անօրինականության հարցով դիմել է ՀՀ ոստիկանություն։ Այս մասին նա հայտարարեց Երեւան քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասում օրեր առաջ սկսվել են աղյուսե շինության քանդման աշխատանքները։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ ՊՄՀՊ գործակալության պետն էլ պնդում է՝ գործընթացն անօրինական է, քանի որ շինությունը նախարարությունում գնահատվել է որպես պատմամշակութային արժեք ներկայացնող։ Աբրոյանն օրեր առաջ մեր զրույցում հայտարարել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար, բնագավառի պատասխանատու Նարինե Խաչատուրյանն ուղղակի պարտավոր է այս հարցով անհապաղ դիմել ոստիկանություն։ Բայց քանի որ նախարարը կարծես չի գնացել այդ քայլին, Աբրոյանն ուրբաթ օրը ինքն է դիմում ներկայացրել իրավապահներին, որտեղ, մասնավորապես, ասված է․ «Իրականացված աշխատանքները կատարվել են՝ խախտելով բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների պահանջներ՝ խաթարելով կենտրոնի հուշարձանների պատմական միջավայրը»։ Պաշտոնյան հույս հայտնեց, որ դիմումը պատշաճ ընթացք կստանա։ Նա շեշտեց, որ տարածքում տեղի ունեցող ցանկացած աշխատանք պետք է տեղի ունենար գործակալության համաձայնությամբ, ինչն ուղղակի չի եղել․ «Եթե որեւէ պաշտոնյա չի պահպանում քաղաքաշինության վերաբերյալ կետերը, ապա կամ օրենսդրություն չգիտի, կամ այլ շահ ունի: Օրենքը հուշարձան քանդելն արգելում է, եւ եթե մենք թույլ տայինք, որ հուշարձանները ցուցակից հանեինք, ապա կստացվեր, որ օրենքի առաջ մենք պատասխան պիտի տայինք, որովհետեւ ապօրինությունը օրինականացրել ենք»,- ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աբրոյանը։ Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորեւ․ Հայարփի Բաղդասարյան
16:36 - 15 հունիսի, 2020
Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը' Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում,  կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին, ուստի ժամը 22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:
09:26 - 15 հունիսի, 2020
ՄԻՊ-ն անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը

ՄԻՊ-ն անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփիչ հայտարարությունը կատարած աշխատանքների վերաբերյալ-----------Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Վերջին խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության բաժնից: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ: Այսօրվա ընթացքում Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության պարզաբանումները: Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից Ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում): Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով: Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը: Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»:
09:17 - 15 հունիսի, 2020
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն, իսկ հունիսի 13-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1634 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ 
19:00 - 14 հունիսի, 2020
Գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից․ Անի Սամսոնյան

Գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից․ Անի Սամսոնյան

ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։«Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են: Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն: Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից»,- գրել է Սամսոնյանը:
16:40 - 14 հունիսի, 2020