Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են
12:33 - 16 հունիսի, 2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը Ոստիկանության բաժիններում են, այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել