Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին: Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել: ***Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը: Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին: Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:
07:15 - 22 հունիսի, 2019
Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մինչ այդ Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը: ՀՀ արդարադատության նախարարության էջում հրապարակվել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը.Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1991թ, հունվարի 27, Երևան:Աշխատանքային գործունեություն2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն24.05.2018թ.-19.06.2019թ- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարԿրթություն2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիրԱյլ տեղեկություններըՏիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:Ամուսնացած է:
10:39 - 19 հունիսի, 2019
Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամում յուրացումներ ու չարաշահումեր թույլ տալը |armenpress.am|

Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամում յուրացումներ ու չարաշահումեր թույլ տալը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն անընդունելի է համարում հիմնադրամում չարաշահումներ ու յուրացումներ իրականացնելը: Այս մասին Արմեն Սարգսյանը նշեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում, անդրադառնալով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի անվան հետ կապված յուրացումների խնդիրներին:«Ես հույս ունեմ, որ բոլորս հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն պարոն Արա Վարդանյանի գործունեության հետ կապված էջը փակելու ենք, դնենք մի կողմ, սակայն միշտ հիշելու ենք, որ նմանատիպ կեցվածքն ու պահվածքը բացարձակապես անընդունելի են, և ոչ միայն հոգաբարձուների խորհրդի տնօրենի կամ անդամի համար, այլև յուրաքանչյուր հայի համար: Եվ խոսքը նրա մասին չէ, թե ինչ ֆինանսական վնաս է տրվել, վերադարձվել է, թե ոչ: Խոսքը նախ և առաջ բարոյական և անվան վնասի մասին է: Ես հույս եմ հայտնում, որ նմանատիպ դեպքեր այլևս երբեք չեն կրկնվի»,- ասաց նախագահը:
10:39 - 18 հունիսի, 2019
ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին |armenpress.am|

ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակն է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Այս մասին նախագահ Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:«Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Ի վերջո, մեր հայապահպանության, հայոց լեզվի, ինքնության, պատմության, արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորումներ է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը` հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով նաև հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական, ամենակարևոր օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը: Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով և նոր ոգևորությամբ»,- ասաց նախագահը:
06:52 - 18 հունիսի, 2019
Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

Նախագահն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին՝ երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել դիվանագետին:Դեսպան Քիսլերը ասել է, որ իր երկիր է վերադառնում որպես Հայաստանի լավ բարեկամ և շարունակելու է հնարավորինս օգտակար լինել երկու պետությունների ու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը:
14:12 - 17 հունիսի, 2019
ՀՀ նախագահը՝ Financial Times-ին. Մարդ մահանում է, երբ դադարում է սովորել

ՀՀ նախագահը՝ Financial Times-ին. Մարդ մահանում է, երբ դադարում է սովորել

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:«Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում եմ FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ երկու օր անց մենք երկրորդ անգամ պետք է ճաշենք, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված», - գրել է հեղինակը։Նա նշել է, որ երկու խելահեղ լանչից առաջինը իտալա-հայկական «Անկյուն» ռեստորանում էր՝ Երևանի կենտրոնում։«Սարգսյանի ժամանելուց կարճ ժամանակ անց մենք խորասուզվում ենք նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» դրամայի, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և զանգվածային ընդդիմության միջև հակամարտության շուրջ քննարկումների մեջ։ «Իրավիճակը խիստ լարված էր: Չկար որևէ երկխոսություն փողոցներում գտնվողների ու կառավարության միջև, և ամեն բան տանում էր դեպի բախում»,- պատմում է նա։Սարգսյանի ներքին զգացողությունը, որը նրա խորհրդականները «խենթություն» համարեցին, այն էր, որ պետք է պարզապես քայլել դեպի Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարների բազմությունը և հանդիպել ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, լսել, թե նա ինչ ունի ասելու։«Ես պարզապես զգում էի, որ դա է ճիշտ քայլը»,- ասել է նախագահը։Հեղինակը նշել է, որ իրենց խոսակցությունն արագորեն անցնում է բազմաթիվ այլ թեմաների՝ տեսական ֆիզիկայից, Մարգարետ Թետչերից, լորդ Բայրոնից ու Քիմ Քարդաշյանից մինչև Արմեն Սարգսյանի «քվանտային քաղաքականության» տեսություն, և այս ամենը համեմվում է կովկասյան մշակույթի ու խոհանոցի զգալի չափաբաժնով։«Կյանքը մշտապես քեզ նախապատրաստում է ինչ-որ բանի, դու պարզապես երբեք չգիտես, թե ինչի»,- ասել է նախագահը։Հեղինակը պատմում է, որ Սարգսյանն առաջին կյանքում տեսաբան ֆիզիկոս է եղել Խորհրդային Միությունում, հաղթել է հեղինակավոր Լենինի մրցանակն ու 1984 թվականին, ի թիվս Սթիվեն Հոքինգի և այլոց, ստացել հազվագյուտ հնարավորություն՝ ուսումնասիրություն իրականացնել Քեմբրիջի համալսարանում։1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից հետո, նրան առաջարկում են դառնալ անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում, մի պաշտոն, որը հետագայում նա զբաղեցնում է ևս երկու անգամ։ Նա նաև դեսպանատներ ու առաքելություններ է բացում Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Եվրամիությունում, ՆԱՏՕ-ում ու Վատիկանում։«Ես երազում էի այն մասին, որ զբաղվեի և՛ գիտությամբ, և՛ դիվանագիտությամբ։ Սակայն հետազոտող ֆիզիկոս լինելը նման է համերգ տվող դաշնակահարին։ Եթե ամեն օր չվարժվես, կկորցնես այն։ Այն կդառնա հոբբի»,- ափսոսանքով նշում է նա։Նշվում է, որ իր երրորդ կյանքը նա սկսեց 1996 թվականին, երբ դարձավ Հայաստանի վարչապետը, սակայն արդեն հաջորդ տարի ստիպված եղավ հրաժարվել այդ դժվարին աշխատանքից, երբ նրա մոտ ախտորոշվեց քաղցկեղ։ Ապաքինվելուց հետո Սարգսյանը վերադարձավ Լոնդոն՝ շարունակելու շահավետ կարիերան որպես բիզնես խորհրդատու աշխարհի մի շարք խոշորագույն ընկերություններում։«Սակայն 2018 թվականին նա վերադարձավ հայաստանյան քաղաքականություն՝ խորհրդարանի կողմից ընտրվելով երկրի նախագահ։ Գրեթե անմիջապես հետո նա մտավ բուռն քաղաքական ճգնաժամի մեջ։ Սարգսյանը (FT - Սերժ), ով նախորդ տասը տարիների ընթացքում զբաղեցրել էր երկրի նախագահի պաշտոնը, փորձել էր շարունակել պահել իշխանությունը՝ նոր Սահմանադրություն գրելով և ստանձնելով նոր վարչապետի պաշտոնը։ Սակայն սա հանգեցրել էր զանգվածային բողոքի ակցիաների և վախի, որ երկիրը կարող է շարժվել դեպի բռնի առճակատում։Գործի դնելով իր մեծ դիվանագիտական կարողությունները՝ Սարգսյանը (FT - Արմեն) հանուն կարգավորման՝ բանակցեց երկու կողմերի հետ, խորհրդատվություններ ունեցավ Ռուսաստանի, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հետ։ Նա բոլոր կողմերին կոչ արեց միավորվել ամեն տարի ապրիլի 24-ին նշվող՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ։ Կարճ ժամանակ անց տեղի ունեցավ Սարգսյանի (FT - Սերժ) հրաժարականը՝ ճանապարհ բացելով նոր ընտրությունների համար։ Բարեբախտաբար, Հայաստանը խուսափեց հակամարտությունից։ Սարգսյանը շատ գոհ է այն զսպվածությունից, որը ցուցաբերեցին բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - գրել է հեղինակը։Նա հավելել է, որ Սարգսյանն այժմ հանդես է գալիս նախկին ընդդիմության առաջնորդ Փաշինյանի ղեկավարած երիտասարդ ու բարեփոխումների հակված կառավարության հոր կերպարում:«Երկրում, որն ավելի ծանոթ էր ողբերգությունների հետ առնչություններով, վերջապես հույս է ծագել։ Սարգսյանը նկատում է, որ հնչում է երջանկահիշատակ հայ-ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի երգը։ Նա հիշում է, թե ինչպես ԵՄ-ում դեսպան լինելու ժամանակ տարին երկու անգամ Ազնավուրին հրավիրում էր Բրյուսել, երաշխավորելով, որ գրեթե ամբողջ Եվրոպական հանձնաժողովը հերթ է կանգնելու նրա հետ ընթրելու համար։ Մինչև մենք փորձում ենք պանչետան և պեպերոնի պիցցան, Սարգսյանը պատմում է որոշ առաջնորդների մասին, ում ճանաչել և ումով հիացել է, այդ թվում՝ Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի և Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մասին», - պատմել է հեղինկաը։Նա նշել է, որ նախագահը մասնավորապես հիշում է 1990 թվականին Թետչերի այցը Հայաստան, որը հաջորդել էր 1988 թվականին 45 հազար մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժին։ Թետչերը ժամանել էր Մոսկվայից, որտեղ կարևոր քննարկումներ էր ունեցել այն ժամանակվա Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ։ Սարգսյանին տպավորել էր նրա «կարգապահությունն ու մտքի պայծառությունը», ինչպես նաև մանրուքների նկատմամբ նրա հիշողությունը։ Սարգսյանը մեծապես տպավորվել էր նաև լսելու ու սովորելու նրա կարողությամբ, մարդկային որակներ, որոնք Սարգսյանը շատ բարձր է գնահատում։«Մարդիկ, ովքեր գիտեն լսել, կարողանում են սովորել: Այն պահին, երբ դադարում ես սովորել, մահանում ես: Տարիքը պայմանավորված չէ ապրած տարիների քանակով: Տարիքը հոգու վիճակն է»,- ասում է նա։Հայաստանում գտնվելու ժամանակ Թետչերը Գյումրիում բացում է դպրոց, որը վերակառուցել էր բրիտանական օգնությամբ ու անվանվել լորդ Բայրոնի պատվին, ում, ինչպես ես իմացա, Հայաստանում ազգային հերոսի պես էին ընդունում։ Սարգսյանը բացատրում է, որ 1816 թվականին Բայրոնը մի քանի ամիս անցկացնում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, որտեղ սովորում է լեզուն և գրում թուրք փաշաներից ու պարսիկ սատրապներից Հայաստանի ազատագրման պայքարի մասին։ Հայ վանականները մինչ օրս ապրում են նույն վանքում՝ Սուրբ Ղազար կղզում, որտեղ մատուցվում են հիասքանչ ուտելիքներ, և որտեղ խորասուզվում ես հնագույն ձեռագրերի գրադարանում։«Ես կուզեի ապրել այնտեղ, դա ֆանտաստիկ կյանք է»,- ասում է Սարգսյանը շշուկով։Հեղինակը նշում է, որ պատմության ընթացքում Հայաստանը մշտապես եղել է տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու գաղափարախոսությունների, Եվրոպայի ու Ասիայի, քրիստոնեության ու մահմեդականության, կոմունիզմի ու կապիտալիզմի խաչմերուկում։ Վերջին մի քանի դարերի ընթացքում այդ ամենի արդյունքն են եղել բռնության մի քանի դրսևորումները աշխարհի հնագույն քրսիտոնյա պետության և նրա մահմեդական հարևանների, մասնավորապես՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։«Մենք վերապրողներ ենք: Փոթորկալի պատմությունը պատճառ դարձավ, որ միլիոնավոր հայեր հեռանան արտերկիր։ Թեպետ Հայաստանը 3 մլն բնակչություն ունի, սակայն շուրջ 8 մլն հայեր սփռված են ողջ աշխարհով մեկ։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց՝ համաշխարհային ազգ»,- ասում է Սարգսյանը։
09:43 - 17 հունիսի, 2019
ՀՀ նախագահը համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ է ստանում «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից

ՀՀ նախագահը համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ է ստանում «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար:«Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»: Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը:  «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,- գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է. «Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու եմ»:Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն:
12:56 - 14 հունիսի, 2019
ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը:Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է օժանդակել Գյումրի քաղաքի՝ աջակցության կարիք ունեցող որևէ կրթօջախի՝ հաշվի առնելով, որ Սահակ վարդապետ Քեշիշյանը ժամանակին հոգևոր և մշակութային գործունեություն է ծավալել նաև Գյումրիում: «Այն լավագույն արժեքները, որ ստեղծվել են, որ ունենք, պետք է փոխանցենք հաջորդ սերնդին: Իզուր չէ, որ հայր Սահակն իր ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացրել: Այն մեր պատմական, կրթական ու մշակութային կենտրոնն է եղել և պետք է շարունակի այդպիսին մնալ», -ասել է նախագահը:Հյուրերը պատրաստակամությամբ են ընդունել առաջարկը, ինչպես նաև ներկայացրել Սահակ վարդապետի հիշատակին նվիրված իրենց մյուս նախաձեռնությունները:
11:03 - 14 հունիսի, 2019
Գյումրին մեր տունն է, պետք է վերակառուցենք մեր տունը․ Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Գյումրիում էր

Գյումրին մեր տունն է, պետք է վերակառուցենք մեր տունը․ Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Գյումրիում էր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել քաղաքի պատմական կենտրոնում: Իտալացի հյուրերին ներկայացվել են քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման ու զարգացման ծրագրերը։ Պատասխանելով գյումրեցի լրագրողների հարցերին՝ նախագահը տեղեկացրել է, որ դեռ ամիսներ առաջ Իտալիայում՝ Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայում ունեցած հանդիպման ժամանակ նրանց ներկայացուցիչներին հրավիրել է Գյումրի: Նախագահը նշել է, որ այդ հրավերի իմաստը շատ պարզ է՝ վերադարձնել կյանքը Գյումրի, և, իհարկե, պահպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը, իսկ նպատակը՝ նրանց հետ համատեղ Գյումրիի վերականգնումն է։ «Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող։ Գյումրին մոռացված գանձ է,-ասել է նախագահը։-Իտալիան հսկայական պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Իտալացիները մշակույթը պահել ու գնահատել գիտեն։ Հետևաբար, նրանց այցը կարևոր է, եթե ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակույթի կենտրոն»։ Նախատեսվում է, որ իտալացի գործարարների առաջին այցելությանը կհաջորդի արդեն աշխատանքային խմբի այցը՝ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է հնարավոր իրականացնել։ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակից լինել և նպաստել Գյումրիի զարգացմանը.« Ես տեսնում եմ քաղաքի ներուժը, և կա կարևոր հանձնառություն՝ քաղաքի ապագան դարձնել շատ ավելի լավը»։ Իտալիայի երկրորդ ամենախոշոր շինարարական ընկերության՝ Rizzani de Eccher-ի ներկայացուցիչ Անդրեա Ռոմանին ընդգծել է, որ, որպես կառուցապատող ընկերություն, իրենք հետաքրքրված են մասնակցել քաղաքի վերականգնման գործին և իրենց դերն ունենալ Գյումրիի կյանքում։ «Մենք հասկանում ենք, որ սա շատ կարևոր հարց է երկրի համար: Պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ մտածել լիակատար աջակցության, ծրագրերի, այս գեղեցիկ քաղաքը զարգացնելու մասին։ Հուսով ենք դա անել շուտ՝ մեր նոու հաուի, ռեսուրսների, գիտելիքի ու իտալական ոճի ու դիզայնի միջոցով»,-ավելացրել է նա։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանին ներկայացվել են քաղաքի զարգացմանն ուղղված նաև այլ ծրագրեր։ ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է հիմնադրամի ‹‹Մեր Գյումրի›› ծրագրի իրականացման վայր, դիտել տարածքը։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ծրագրով նախատեսվում է երկրաշարժից հետո կառուցված անավարտ շինությունների հիմնովին վերականգնում, ինչը հնարավորություն կտա բնակարանով ապահովել տնակներում ապրող սոցիալապես անապահով մի քանի տասնյակ ընտանիքների։ Մարզպետի և քաղաքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև Սև բերդ, որը գործում է որպես մշակութային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել զբոսաշրջության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի։
07:02 - 12 հունիսի, 2019
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
08:56 - 10 հունիսի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը

Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Մատենադարանում բացվել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը:Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն ընդգծել է, այս ցուցադրությունը Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի փոխայցելությունների և երկկողմ մշակութային կապերը զարգացնելու հանձնառության արդյունքն է: «Մենք այստեղ ենք եկել Դիլիջանից՝ «Մտքերի գագանթաժողով»-ից, որտեղ խոսվում էր արհեստական բանականության ուժի մասին, -ասել է նա:- Բայց այս փոքրիկ ցուցադրությունը, կարծում եմ, ցույց է տալիս, թե ինչքան խորը կարող է լինել բնական բանականությունը: Այս ցուցադրությունը վկայում է, որ դարերի ընթացքում ձևավորված հարաբերությունները չեն խամրում: Մենք այս ձեռագրերն ունենք այն հոգևորականների շնորհիվ, ովքեր Մետաքսի ճանապարհով Իտալիա են հասել: Իմ ուղերձն այն է, որ Իտալիան, իտալական մշակույթը և իտալական տեխնոլոգիաները պատրաստ են ծառայել երկու երկրների միջև կապերի զարգացմանը»։Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական երեք ձեռագրերը, որոնք դարեր շարունակ պահպանվել են Հայաստանից դուրս, հիմա վերադարձել են տուն։ «Բայց նրանց տունը ոչ միայն Հայաստանն է ու մեր Մատենադարանը, այլև Իտալիան է՝ Մեդիչիների հրաշալի գրադարանը: Այս հնագույն ձեռագրերը վկայում են Հայաստանի ու Իտալիայի միջև դարեր շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին»,-ընդգծել է նա:Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի մեծ հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ՝ խնդրելով իր հարգանքի հավաստիքը և հետագա համագործակցության խորացման ու համատեղ աշխատանքի պատրաստակամությունը փոխանցել նրան։Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին՝ ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումները չեն ուշանա․ «Հպարտ եմ այսօր այստեղ գտնվելու և այս ցուցադրությունը բացելու համար։ Հուսով եմ, որ հաջորդը կլինի շուտով՝ կապ չունի՝ այստեղ, թե Հռոմում։ Քանի որ մենք կապված ենք ոչ միայն պատմականորեն, այլև տեխնոլոգիապես»։Արվեստն ու մշակույթը հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու հարցում նախագահը կարևորել է գիտության ու տեխնոլոգիաների դերը՝ նշելով, որ հայ-իտալական համագործակցության ևս մեկ հեռանկարային ուղղություն է դառնում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և արվեստի բնագավառը։
07:59 - 10 հունիսի, 2019
Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ

Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, մնացածը վերադարձվել է պետբյուջե:ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-ներկայացրեց Տարասյանը:   Նախագահի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը: Տարասյանը նշեց, որ, մասնավորապես, վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենքներ, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել ընդհանուր առմամբ 585 հրամանագիր և կարգադրություն:Նախագահի աշխատակազմի կողմից 2018 թվականի ընթացքում իրականցված ծրագրերի մեծ մասը գործադիր իշխանության պետական կառվարման և հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիրն է: Այս ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազ դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 82 տոկոսը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Հիմնական տնտեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով՝ տնտեսվել է 194 մլն դրամ: Էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, արտասահմանյան գործողումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ:
07:22 - 10 հունիսի, 2019