Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
10:39 - 19 հունիսի, 2019

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ մինչ այդ Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը:

ՀՀ արդարադատության նախարարության էջում հրապարակվել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991թ, հունվարի 27, Երևան:

Աշխատանքային գործունեություն

2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ

2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ

2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն

24.05.2018թ.-19.06.2019թ- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

Կրթություն

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով

2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով

2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր

Այլ տեղեկությունները

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:

Ամուսնացած է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել