Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  «Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կառավարության նիստին իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծեց Լաչինի ճանապարհի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում իրենց կրկնած պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը, ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են գնում իրենց քաղաքական նպատակներով» (չակերտները - Tert.am),- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմից «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ, չակերտները - Tert.am) ճանապարհի օգնագործման մերժումը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարության «անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունը շարունակելու Հայաստանի մտադրության մասին» (չակերտները - Tert.am)։  Ադրբեջանական կողմը նշել է, որ «շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ ու հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ կողմ» (չակերտները - Tert.am)։ «Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է հրաժարվի խաղաղության գործընթացին խոչընդոտող ջանքերից» (չակերտները - Tert.am),- ասված է Բաքվի հաղորդագրության մեջ։
21:54 - 20 հուլիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա դաշնակցային համագործակցության հռչակագրին. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը չի համապատասխանում Բաքու-Մոսկվա դաշնակցային համագործակցության հռչակագրին. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ի՝ հուլիսի 15-ի հայտարարությանն առ այն, որ «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել  է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը»։«Մենք կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»,- նշված է եղել ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։Մինչդեռ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքել է, որ Եռակողմ հայտարարության և խաղաղության գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «թյուրիմացություն և տարակուսանք է առաջացնում»։«ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ, ներառյալ «Ղարաբաղի շրջանը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am), ելույթներին։Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և դա պայմանավորելն այն համատեքստում, որ շուրջ 30 տարի «մեր տարածքները օկուպացրած» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,- ընդգծել են ԱԳՆ-ում։
12:31 - 16 հուլիսի, 2023
Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը միջանցքի վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն մանիպուլացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, հայտարարում է Հայաստանի կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը պնդում է՝ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի՝ օրերս կայացրած որոշումը առանց վերապահումների՝ ապաշրջափակելով Լաչինի միջանցքը։ «Ադրբեջանը, բնականաբար, հերթական անգամ մանիպուլացնում է դատարանի որոշման իմաստն ու բովանդակությունը։ Հետևյալն է ասել դատարանը, որ այս հանգամանքներում անհրաժեշտություն չի գտնում, որ փոփոխի իր կիրառած ժամանակավոր միջոցը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ Փետրվարին կայացված որոշումից ու դրա չկատարումից հետո Հայաստանը վերջերս դարձյալ դիմել էր Հաագայի դատարան՝ ահազանգելով, որ Բաքուն ոչ միայն չի բացում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, այլ նաև միջանցքում անցակետ է տեղադրել։ «Միևնույն ժամանակ դատարանը երկրորդ կետով միաձայն վերահաստատել է փետրվարի 22-ին կիրառած ժամանակավոր միջոցը, որը փաստացի նշանակում է մի բան, որ դատարանը ներկա իրավիճակում էլի անհրաժեշտ է համարում ու կիրառելի է համարում այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել կամ ձեռնարկել իր իրավասությամբ եղած բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով։ Եվ վստահաբար այս որոշումը դրա մասին է», - նշեց նա։ Բաքուն, սակայն, պնդում է՝ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է « Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները «անցնում են սահմանային անցակետով», իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ»։
18:13 - 08 հուլիսի, 2023
Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Մակրոնի հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

Անընդունելի են Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի դեմ արած հայտարարությունները, որոնք միակողմանիորեն պաշտպանում են Հայաստանին եւ չեն արտացոլում ճշմարտությունը։ Այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունը։  Հայտարարության առիթ է հանդիսացել ՀՅԴ պաշտոնական կայքում զետեղված այն հրապարակումը, ըստ որի Մակրոնը Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով ներկաների խոսքերին, որ Արցախի շրջափակման եւ ադրբեջանական հարձակողապաշտ ընթացքի դեմ Մակրոնից սպասում են առավել ազդեցիկ նախաձեռնություն՝ գործնական եւ ոչ միայն բարոյական, ասել է հետեւյալը․  «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ։ [․․․] Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»։ Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ ասված է․ «Է․ Մակրոնը, որը հիշվում է հակաադրբեջանական կրկնվող հայտարարություններով ինչպես 44-օրյա հայրենական պատերազմում, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում, չկարողացավ հասնել իր նպատակներին պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա ճնշում գործադրելու մասին պնդումը Ֆրանսիայի նախագահի երեւակայության արդյունքն է։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել։ Իր գործունեության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը միշտ հաջողությամբ պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա։ Նախագահ Մակրոնի հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա հանդիսանում է ֆրանսահայ լոբբիի գործիք։ Հարկ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչը, որին նա փորձել է պարզաբանում տալ, հանդիսանում է այն ծայրահեղական անձանցից մեկը, որի դեմ Հայաստանը մուտքի արգելք է կիրառել։  Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման եւ Ղարաբաղի շրջանը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին Մակրոնի նմանատիպ կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության ու հանդարտության հաստատմանը, խրախուսում են ապակառուցողական գործունեությունը նրանց, որոնք պրոպագանդում եւ աջակցում են անջատողականությանն ու ահաբեկչությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ ՀՅԴ կայքում հրապարակված նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ՝ առանց խմբագրման․ «Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոն Մարսէյ եռօրեայ այցելութեան ծիրէն ներս հանդիպում ունեցաւ Մարսէյի ազդեցիկ տարբեր շրջանակներու (տնտեսական, ճարտարարուեստի, քաղաքական, համայնքային,մարզական, մշակութային, առեւտրական, գիտական-կրթական, եւայլն) հետ, զոր հրաւիրած էր անձամբ: Սոյն երեկոյին, Մարսէյի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ իր հանդիպումին, որուն ներկայ էր նաեւ Ազգային Ժողովի պատգամաւոր Սապրինա Ակրեսթի-Ռուպաշ, պատասխանելով իրեն ուղղուած դիմումին՝ «պարոն նախագահ, Արցախի շրջափակման եւ ազերիական յարձակողապաշտ ընթացքին դէմ ձեզմէ կը սպասենք առաւել ազդու նախաձեռնութիւն, գործնակա՛ն եւ ոչ միայն բարոյական», ըսաւ հետեւեալը. «Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»: Նախագահին այս պատասխանին, ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեան ըսաւ. «պարոն նախագահ, մենք իբրեւ Ֆրանսայի քաղաքացի մենք ձեզի կը դիմենք որպէս մեր նախագահը, ինչպէս նաեւ Մինսկի խումբի համանախագահ, եւ կ‘ակնկալենք, որ ցուցաբերէք Արցախի մեր հայրենակիցներուն գործնական զօրակցութիւն: Գիտենք, որ մեր ընկերը՝ Ֆրանսահայ կազմակերպութեանց համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեան տարբեր առիթներով արծարծած է ձեր հետ Արցախի տագնապալի եւ յուժ մտահոգիչ կացութիւնը, մենք մեր կարգին կը դիմենք ձեզի միեւնոյն պահանջով ու միեւնոյն հարթութեամբ: Պէտք է յստակ ըլլայ նաեւ, որ մեզի համար անընդունելի է հայապատկան դարաւոր Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ տեսնելու որեւէ խօսակցութիւն կամ մտադրութիւն»: Նախագահ Մաքրոն եզրակացուց. «Մի կասկածիք Արցախի եւ ընդհանրապէս Հայաստանի գծով վճռականութեանս: Պիտի շարունակեմ ջանքս, նոյնիսկ եթէ մինչ օրս այս օրակարգով գրեթէ միակն եմ միջազգային ընտանիքէն ներս: Գիտէք նաեւ, որ առաջին անգամ ըլալով Ֆրանսա Հայաստանի իր դեսպանութեան մօտ ուղարկեց զինուորական իր կցորդը, որ պէտք է որոշ բան նշանակէ, չէ՞: Մենք պիտի ընենք մեր կարելին, առաւելագոյնը»»։ Լուսանկարը՝ ՀՅԴ կայքից
19:57 - 29 հունիսի, 2023
Բայրամովը նշում է, որ մերժել են Արցախի հայերի համար երաշխիքներ տրամադրելու Փաշինյանի պահանջը

Բայրամովը նշում է, որ մերժել են Արցախի հայերի համար երաշխիքներ տրամադրելու Փաշինյանի պահանջը

Ադրբեջանի արտգործնախարարը մերժել է խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած զրույցին։ Լրատվականը գրում է, որ բանակցությունների ընթացքում շրջադարձային կարող է համարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (86․6 հազար քառ․ կմ տարածքով, որի մեջ մտնում է նաև Արցախը), սակայն ցանկանում է, որ Բաքուն էթնիկ հայ բնակչության համար երաշխիքներ տրամադրի։  Reuters-ի հետ զրույցում, սակայն, Ջեյհուն Բայրամովը նշել է, որ այդ երաշխիքների անհրաժեշտությունը չկա, իսկ նման պահանջը հավասարազոր է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն։ «Մենք չենք ընդունում այդպիսի նախապայման ․․․ մի շարք պատճառներով։ Հիմնականը հետևյալն է, որ սա ներքին խնդիր է։ Ադրբեջանի սահմանադրությունը և մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Ադրբեջանը, ապահովում են անհրաժեշտ պայմանները, որ այդ ժողովրդի իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, թե «էթնիկ հայերը կարող են գործածել ու կրթվել իրենց լեզվեվ, պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն ադրբեջանական հանրության ու պետական կառույցների մեջ այնպես, ինչպես այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնություններ»։ Բայրամովը նաև խոսել է բանակցություններում «որոշակի առաջընթացի» մասին, ինչպես նաև բողոքել, թե Արցախում հայկական զորք կա։ Նա նաև նշել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել նույնիսկ մինչև տարվա վերջ, եթե Հայաստանը «կամք ունենա ոչ միայն հայտարարություններ անել, այլև գործնական քայլերի գնալ»։
11:01 - 23 հունիսի, 2023
Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել»
 |azatutyun.am|

Բայրամով․ «Հայաստանի հետ կարգավորման հեռանկարներ են բացվել» |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են ուրվագծվում՝ «միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա», Լոնդոնում ընթացող Caspian Connection համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ լուրջ հեռանկարներ կան նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկման տեսանկյունից, սակայն Հայաստանը «դժվարությունն է հարուցում այդ հարցում»։ Փոխվարչապետերի եռակողմ վերջին հանդիումից հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե ապաշրջափական դեպքում Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունը պետք է իրականացնի Հայաստանը: Մինչդեռ Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքում ռուս սահմանապահներն են հսկելու ճանապարհը: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ադրբեջանցի իր պաշտոնակից Շահին Մուստաֆաևին հանդիպման առաջարկ է ուղարկել։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի՝ առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն: Սակայն պարզ չէ, թե Գրիգորյանը որտեղ և ինչ ձևաչափով է առաջարկել հանդիպում անցկացնել։ Գրիգորյանն ու Մուստաֆաևը տարածաշրջանի հաղորդակցության ուղիները ապաշրջափակելու նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն են, իսկ ռուսական կողմից համանախագահը Ալեքսեյ Օվերչուկն է։ 
16:41 - 20 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դժգոհել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարությունից |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դժգոհել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին հայտարարությունից |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունը։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ում նշել է, որ Կոլոնան «միտումնավոր աչք է փակում» (չակերտները-խմբ.) Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանում երկու ուղղություններով հայերի ազատ տեղաշարժի վրա» (չակերտները-խմբ.)։ «Ըստ ամենայնի, «շրջափակման» հետ կապված Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ նպատակաուղղված չի նկատվում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայազգի բնակիչների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով։ Սա ակնհայտորեն հակասում է անաչառության մասին հայտարարությանը»,- նշել է Այխան Հաջիզադեն։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կետրին Կոլոնան այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ նրան տրամադրելու մարդասիրական օգնություն։  «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Լաչինի միչանցքը բացելու որոշումը։ Տեսնում եք ՝ մենք Հայաստանի և հայերի կողքին ենք»,- ասել էր Կոլոնան։ 
21:18 - 14 հունիսի, 2023
«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»․ Պատել |azatutyun.am|

«Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը»․ Պատել |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։ Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․ - «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։  
09:21 - 08 հունիսի, 2023
Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին
 |1lurer.am|

Իրանի ԱԳՆ-ի արձագանքը ադրբեջանցիներին Իրան չայցելելու Բաքվի կոչին |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց, Թվիթերում գրել է. «Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որն Իսրայելի նախագահը որդեգրել էր իր՝ Բաքու այցի ժամանակ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից: Մեր քաղաքականությունը շարունակում է հենվել վիզային ռեժիմի չեղարկման և Ադրբեջանի քույրերին ու եղբայրներին գրկաբաց ընդունելու վրա: Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության սկզբունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում»:
13:52 - 05 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Պրահայի և Սոչիի հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ «Քիշնևում առնվազն սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք»: Նա այս մասին ասել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայով բանակցություններին Մոլդովայում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «անընդունելի են» (չակերտները-խմբ․) Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ մի շարք ուղղություններով հարցերի էությունը հերթական անգամ «խեղաթյուրելու» (չակերտները-խմբ․), թե՛ միջազգային հանրության, թե՛ հայ հասարակության շրջանում «թյուրըմբռնում» (չակերտները-խմբ․) առաջացնելու փորձերը՝ «խուսափելով» Հայաստանի ստանձնած պարտավորություններից: «Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի հանդիպման, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն, սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն, այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»,- նշված է հայտարարության մեջ:
10:33 - 05 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել անհարկի չմեկնել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տվել անհարկի չմեկնել Իրան

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս անհարկի չմեկնել Իրան, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել բարձր զգուշություն։ Միևնույն ժամանակ այժմ Իրանում գտնվողներին երկրի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «զգուշացումը կապված է այս տարվա հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված ահաբեկչության և դրա հետևանքով Իրանում սահմանափակ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հետ»։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, ևս երկու մարդ վիրավորվել էր։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել էր, որ հարձակվողը, որը ձերբակալվել է, դեսպանատուն է մտել իր երկու անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանապետը նշել էր, որ հարձակման շարժառիթները եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։ Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում էին Իրանում Ադրբեջանի դեսպանատան բակի տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում էր, որ հարձակվող անձը մեքենայից իջնում և ներս է մտնում միայնակ, շենքի ներսի տեսագրություններում նույնպես անձը միայնակ է։  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ավելի ուշ հայտարարել էր, որ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես դատապարել է դեսպանատան վրա հարձակումը՝ որակելով այն «ահաբեկչություն»։ Այս դեպքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ կասեցրեց դիվանագիտական գործունեությունն Իրանում, աշխատակիցները տարհանվեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը կշարունակի իր գործունեությունը։
12:44 - 03 հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն
 |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում հանդիպման վերաբերյալ «չի արտացոլում» կողմերի դիրքորոշումը, այլ «խեղաթյուրում է» այն |tert.am|

tert.am:  Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ չի արտացոլում կողմերի դիրքորոշումը, այլ խեղաթյուրում է այն. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրատվամիջոցների համար հայտարարություն է արել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հետագայում հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հայտարարություն  է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ․ «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը։ Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը»:
12:14 - 02 հունիսի, 2023
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը
 |tert.am|

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը |tert.am|

tert.am: Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ «Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով։ Մանրամասն քննարկում է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։ Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:27 - 31 մայիսի, 2023