Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին
 |1lurer.am|

Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել է, թե COVID-19 համավարակն ավարտվել է։ «Համավարակն ավարտվել է։ Մենք դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։ Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անակնկալ էր Սպիտակ տան աշխատակիցների համար։ Այդ մասին գրում է Politico-ն։ Հրապարակման աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ առաջնորդի այս հայտարարությունը նախապես ծրագրված չի եղել և Սպիտակ տան առողջապահության ոլորտում պատասխանատու մի շարք պաշտոնյաների համար շատ անսպասելի էր: Բայդենը բացատրել է, որ իր կարծիքը պայմանավորված է նրանով, որ ոչ ոք դիմակ չի կրում, և «բոլորը կարծես թե լավ վիճակում են»։ ԱՄՆ նախագահը երկու ամիս առաջ հիվանդացել էր կորոնավիրուսով։
13:13 - 19 սեպտեմբերի, 2022
Մենք Թայվանին չենք մղում դեպի անկախություն, բայց եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ ուժերը կպաշտպանեն կղզին. Բայդեն
 |tert.am|

Մենք Թայվանին չենք մղում դեպի անկախություն, բայց եթե Չինաստանը ներխուժի, ԱՄՆ ուժերը կպաշտպանեն կղզին. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, ինչը մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ իր ամենաբացահայտ հայտարարությունն է. գրում է Reuters-ը:CBS 60 Minutes-ին տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի ուժերը կպաշտպանեն ժողովրդավարական ճանապարհով կառավարվող կղզին, որին հավակնում է Չինաստանը, պատասխանել է. «Այո, եթե իրականում աննախադեպ հարձակում լինի»:Լրագրողն ԱՄՆ  նախագահին խնդրել է պարզաբանել, թե արդյոք նա նկատի ունի, որ ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ուժերը՝ ամերիկացի տղամարդիկ և կանայք, կպաշտպանեն Թայվանը չինական ներխուժման դեպքում, Բայդենը պատասխանել է՝ այո:Միևնույն ժամանակ Բայդենն ասել է. «Մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ ստորագրել ենք տարիներ առաջ, որ գոյություն ունի մեկ Չինաստանի քաղաքականություն, և որ Թայվանն ինքն է որոշում իր անկախությունը: Մենք չենք մղում կամ խրախուսում նրանց անկախանալ», - ասել է նախագահը՝ ի պատասխան հարցին, թե ինչ պետք է իմանա Չինաստանի ղեկավարը Թայվանի հետ ԱՄՆ համագործակցության մասին:
12:46 - 19 սեպտեմբերի, 2022
Բայդենը Թրասի հետ քննարկել է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները |armenpress.am|

Բայդենը Թրասի հետ քննարկել է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանեւ մարտահրավերները Չինաստանի եւ Իրանի կողմից: Այդ մասին ասված է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ: «Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջեւ եւ պատրաստակամություն են հայտնել այսուհետեւ եւս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը եւ վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում է Չինաստանը, եւ այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբեւիցե միջուկային զենք ստանա»,- ասված է տեքստում: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ քննարկել են «Էներգիայի հուսալի եւ մատչելի աղբյուրների ապահովումը»։
10:56 - 07 սեպտեմբերի, 2022
Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի. Բայդեն
 |1lurer.am|

Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Իրանի միջուկային գործարքի վերականգնմանը. Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ «Պաշտոնյաները, մասնավորապես, քննարկել են Իրանի ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս: Լապիդն ընդգծել է Սիրիային հարվածներ հասցնելու կարևորությունը, ինչպես և հրամայել էր նախագահ Բայդենը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։   ԱՄՆ-ը լավատես է, սակայն զգուշավոր Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հարցում: Նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Վաշինգտոնը, այնուհանդերձ, չի հասկանում՝ Թեհրանը պատժամիջոցների վերացման համար ինչպիսի երաշխիքներ է պահանջում»,- հավելել է նա՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ավելի վստահելի տեքստ է ակնկալում, որը կպարունակի պատժամիջոցների վերացման երաշխիքներ։
11:00 - 01 սեպտեմբերի, 2022
Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը
 |tert.am|

Պուտինը ստացավ այն, ինչից խուսափում էր. Բայդենը ստորագրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հաստատող փաստաթղթերը |tert.am|

tert.am: Օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է փաստաթղթեր, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Ազատության ռուսական ծառայությունը։Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ հյուսիսային Եվրոպայի երկու երկրները կդառնան «ուժեղ, հուսալի և շատ ընդունակ նոր դաշնակիցներ», որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իրենց վրա կվերցնեն փոխադարձ պաշտպանության «սրբազան պարտավորությունը»։Ըստ Բայդենի՝ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ «կործանեց խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»՝ ներխուժելով Ուկրաինա։«Պուտինը կարծում էր, որ կարող է մեզ պառակտել... Փոխարենը, նա ստացավ այն, ինչից խուսափում էր», - ասել է ԱՄՆ նախագահը։Օգոստոսի 4-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին՝ դառնալով 23-րդը 30 երկրներից, որոնք պաշտոնապես հաստատել են որոշումը:Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության ամբողջական վավերացման համար անհրաժեշտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ երկրները հաստատեն համապատասխան փաստաթղթերը ազգային մակարդակով։
10:11 - 10 օգոստոսի, 2022
Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին․ Բայդեն

 |azatutyun.am|

Աֆղանստանում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Զավահիրին․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սպանվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի կողմից իրականացված գործողության արդյունքում, որը ամենամեծ հարվածն է 2011 թվականին խմբավորման հիմնադիր Ուսամա Բին Լադենի սպանությունից ի վեր: «Այս գործողությունը հստակ ցույց է տալիս, որ մենք կարող ենք և միշտ իրականացնելու ենք մեր խոստումները։ Իմ վարչակազմը կշարունակի հետևել և վերացնել «Ալ-Քաիդայի» սպառնալիքները, որտեղից էլ որ դրանք ծագեն»,- ասել է Ջո Բայդենը: Եգիպտացի վիրաբույժ Զավահիրին, որի գլխի համար 25 միլիոն դոլար էր խոստացվել, օգնել է համակարգել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումները, որոնց հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ: Սպիտակ տան պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ Զավահիրին սպանվել է Քաբուլում կիրակի առավոտյան տեղական ժամանակով 06:18-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:  
11:39 - 02 օգոստոսի, 2022
Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում. Սպիտակ տան խոսնակ
 |armenpress.am|

Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում. Սպիտակ տան խոսնակ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նաև երկրի նախագահի 2024 թ.-ին կայանալիք ընտրություններում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը: Խոսնակը չի մեկնաբանել «Նյու Յորք Թայմս»-ի, ինչպես նաև՝ ամերիկյան այլ լրատվամիջոցների հարցումների՝ լրագրողի կողմից մեջբերված արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է, և դեմոկրատներից շատերը չեն ցանկանում, որ նա առաջադրվի հաջորդ ընտրություններում: 79-ամյա դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել 2020 թվականին՝ նոյեմբերի 3-ին ընտրությունների եզրափակիչ փուլում հաղթելով այդ պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել 2021 թ. հունվարի 20-ին: 2009-2017 թթ. Ջո Բայդենը ծառայել էր որպես ԱՄՆ փոխնախագահ՝ Բարաք Օբամայի վարչակազմում:
15:50 - 30 հուլիսի, 2022